Թիլերսոնի հրաժարականի ուրվականը

Ըստ՝ CNN-ի, The New York Times-ի և Washington Post-ի՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզաական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամիսներին կփոխարինի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թրամփի միջև ծագած տարաձայնություններին մամուլը վերջին ամիսներին բազմիցս է անդրադարձել: Սպիտակ տունը,սակայն, հերքել է այդ, ինչպես նաև՝Թրամփի հասցեին Թիլերսոնի կողմից վիրավորական արտահայտություն հնչեցնելու մասին սկանդալից հետո նրա պաշտոնանկ արվելու մասին լուրերը: «Երբ նախագահը կորցնում է վստահությունը ինչ-որ մեկի հանդեպ, նրանք այլևս չեն ծառայում այդ պաշտոնում: Նախագահը այսօր այստեղ էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ և նրանք քննարկում էին երկրի արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր ՝ շարունակելով ամփոփել այս մեկ տարվա ընթացքում ձեռքբերված հաջողությունները», – հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը: Թիլերսոնի պաշտոնանկության վերաբերյալ Թրամփի արձագանքը բավականին կարճ էր. «Ռեքսն այստեղ է»: Քաթարի արտգործնախարարի հետ ունեցած համատեղ մամլո ասուլսի ժամանակ Թիլերսոնի պատասխանը նույն ոճի էր. «Ես ոչ մի տեղ չեմ գնում…Կաշխատեմ այնքան, որքան նախագահը կամենա»: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին վկայակոչելով՝ CNN-ը, The New York Times-ը և Washington Post-ը իրենց հրապարակումներում նշել են, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն առաջիկա ամսիներին կփոխարինի Ռեքս Թիլերսոնին: Թիլերսոնը հաջորդ շաբաթ իր եվրոպական այցի ընթացքում քննարկելու է ռուսական ագրեսիային դիմակայելու ռամզավարությունը, մինչ Թրամփը չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, գտնում է վերլուծաբան Քլաուս Լարրեսը: «Թիլերսոնի ռազմավարությունը ողջունելի է, այն իսկապես համապատասխանում է ամերիկյան ավանդական արտաքին քաղաքականությանը»: Հարցն այն է, թե Թրամփը որքանով կաջակցի Թիլերսոնին Ռուսաստանի հանդեպ այս ռազմավարության իրականացման հարցում՝ եվրոպացի դաշնակիցների վստահությունը շահելու համար:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am