Ջալալ Հարությունյանը բացում է փակագծերը. ովքե՞ր են մեղավորները Ցորի գործով

Aravot.am. Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կամ հանրության շրջանում տարածում ստացած Ցորի զորամասի գործով երկրորդ դատական նիստը: Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի բողոքը, որով անհիմն էր համարում իր պաշտպանյալի նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերդիկտը՝ 5,5 տարի ազատազրկումը:

Երբ փաստաբանն ավարտեց իր ելույթը, Ջալալ Հարությունյանը դատարանին լրացուցիչ պարզաբանումներ տվեց՝ վկաներից բառացի մեջբերումներ անելով, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի տեղի ունեցածի մասին:

Մասնավորապես, նա նշեց կոնկրետ իրավիճակներ, տվեց անուններ, որոնց գործողությունների կամ անգործության հետեւանքով են իր գնահատմամբ զինվորները զոհվել կամ անհետ կորել են, տարածքները գրավվել են թշնամու կողմից:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը Ջալալ Հարությունյանից հետաքրքրվեց. «Ստացվում է՝ օպերատիվ տվյալները հստակ են եղել, որ դիմացը հակառակորդներ են հայտնվել: Բոլոր հետախուզական տվյալները պետք է հայտնվեին խորացված հրամանատարական կետի օպերատիվ բաժնում:

Օպերատիվ բաժնի սպաները պետք է համապատասխան օպերատիվ նշումներ կատարեին օպերատիվ քարտեզում, եւ հրամանատարական կետում գտնվող հրամանատարական կազմը, այդ թվում նաեւ դուք ցանկացած տվյալ պետք է օպերատիվ քարտեզի վրա տեսնելով՝ պատկերացումը կազմեիք, թե տեղանքում ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի խմբավորումներ են: Այսինքն, պետք է ինֆորմացիան տարբեր տեղերից գար, հավաքվեր մի տեղ, նշում կատարվեր օպերատիվ քարտեզի վրա, օպերատիվ բաժնի ավագ սպաները եւ աշխատողները կազմեին այդ պատկերը: Իսկ ինչի՞ չի արվել դա», ինչին Ջալալ Հարությունյանը պատասխանեց. «Տվյալները միանշանակ եղել են:

Կոնկրետ այդ պահին հրետանու պետը ինձ չի փոխանցել, բայց նախօրեին, ամսի 9-ին, ժամը 11:00-ին ՊԲ մարտական կարգադրությունում հստակ խնդիր էր դրված. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրային զորքերի պաշտպանությունում առաջացել են ճեղքվածքներ, հակառակորդը թեւանցող եւ շրջանցող ջոկատների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվ կիրառմամբ ներթափանցում է յուրային զորքերի պաշտպանության խորքը՝ նպատակ ունենալով խաթարել զորքերի կառավարման համակարգը, թիկունքային եւ տեխնիկական ապահովման իրականացումը, հասցնել յուրային զորքերի կորուստներ, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում ստեղծել խուճապային տրամադրություն, մարտական խնդիր սահմանված է հետեւյալը. պաշտպանության խորքում տեղակայված բոլոր կառավարման կետերում, դիտակետերում, բոլոր կենտրոնացված շրջաններում, առանձնահատուկ՝ կրակային եւ մեկնարկային դիրքերում, դիրքային շրջաններում, ապահովման կետերում, պաշտպանական հենակետերում կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն, իշխող բարձունքներում նշանակել դիտորդներ՝ հակառակորդի կրակային գործողությունները ժամանակին հայտնաբերելու եւ համապատասխան կրակային միջոցներով հեռավար մատույցներում նրա խոցումը կազմակերպելու նպատակով: Բանակի հրամանատար՝ Հարությունյան, Բանակի շտաբի պետ Վարդանյան:

Եվ մեր ստորագրությունը»,-հրապարակեց Ջ. Հարությունյանը եւ ընդգծեց, որ սա մարտական կարգադրություն է եւ իրեն զեկուցվել է, որ հրամանը կատարվում է:

 

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 1901 անգամ
Լրահոս
Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է․ Քրիստինե Վարդանյան Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան «Չկա պատերազմի և խաղաղության երկընտրանք։ Կա Հայաստանի որպես ազգային պետություն լինել-չլինելու ճամփաբաժան». Կարպիս Փաշոյան Միջազգային տարբեր համալսարանների ականավոր ցեղասպանագետները բաց նամակ են ուղղել ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հարցին Թուրքիայում խոցված հրթիռները արձակվել են երրորդ կողմի կողմից.Անկարայում Իրանի դեսպան Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը շատացել է Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում. Հայկազուն սրբազանի պաշտպան Եթե Իրանում հաստատվի խամաճիկ իշխանություն, TRIPP-ը կարող է կորցնել իր արդիականությունը ԱՄՆ-ի համար Ավտովթար՝ Լոռու մարզում․ վիրավորներ կան Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան Իսրայելը լրացուցիչ ուժեր կտեղակայի Լիբանանի հետ սահմանին Ում հետ են պատրաստվում համագործակցել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնում է Սամվել Կարապետյանն այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք, Հայաստանում չկար մարդ, որը կարող էր կանգնեցնել այս անկումը․ Նարեկ Կարապետյան Վախը նրանց ստիպում է, որ հնարավորություն չտան, որ Սամվել Կարապետյանը խոսի հանրության հետ․ Նարեկ Կարապետյան Մուշեղ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նախաքննությունը երկար կտևի. փաստաբան «Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին»․ Արամ Վարդևանյան Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել Թուրքիան Պակիստաում նավթի և բնական գազի որոնման աշխատանքներ կիրականացնի «Խոսելու արգելք կա»․ Տեր Մակար վարդապետ Հակոբյան Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին «Կալանքն այս դեպքում որպես պատիժ է գործածվում»․ պատգամավորը հանդիպել է Վազգեն Սաղաթելյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am