Աբսուրդ․ ՊԵԿ-ից կոնյակագործներին զգուշացրել են

Մի քանի օր է՝ ինչ կոնյակագործները ահազանգում են, որ Հայաստանի մաքսային ծառայությունները անհիմն կերպով արգելակում են կոնյակով բեռնված բեռնատարների արտահանումը դեպի Ռուսաստան։

Հայկական կոնյակագործ ընկերությունները պնդում են, որ Հայաստանի մաքսային ծառայությունները չեն ձևակերպում Ռուսաստան արտահանման համար նախատեսված կոնյակով բեռնված բեռնատարների համապատասխան փաստաթղթերը։

Ըստ կոնյակագործների ներկայացրած տեղեկությունների՝ մաքսային մարմինները առանց որևէ իրավական պատճառաբանության մերժել են ձևակերպման գործընթացը՝ առաջարկելով բեռնատարների վարորդներին վերադառնալ 3-4 օր անց։ Նրանց որևէ գրավոր բացատրություն չի տրամադրվել։

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել, որի մեջ նշվում է, որ հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։

Սակայն, ինչպես մեզ է հայտնի դարձել, ՊԵԿ-ից կոնյակագործներին հատուկ զգուշացրել են, որ հինգ օր կոնյակ չարտահանեն, որպեսզի բեռնափոխադրումների կուտակումներն ավելի շատ չլինեն, քանի որ այդ դեպքում կուտակումներ կլինեն և բողոքի մեծ ալիք կբարձրանա։ 

Հիշեցնենք, որ կոնյակ արտադրող հինգ ընկերությունների ու բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները զգուշացրել էին, որ եթե իրենց խնդիրը չլուծվի, բողոքի ակցիաները շարունակելու են, քանի որ մինչ իրենց բեռները շարունակում են մնալ վրացական մաքսակետում, ադրբեջանական խմիչքներն են Ռուսաստանում վաճառվում։

Նշենք նաև, որ վրացական կողմն էլ մինչև այսօր պաշտոնական պատասխան չունի, թե ինչու են հայ կոնյակագործներն իրենց մաքսային տարածքում այսպիսի խնդիրների առաջ կանգնում:

դիտվել է 982 անգամ
Լրահոս
Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am