Հերթը հասավ պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի

«Հայկական ժամանակ»-ը գրում է.«Մեր տեղեկություններով՝ պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի գումարը նվազեցվել է, և կրճատվող գումարն ուղղվել սրտի անհետաձգելի վիրահատական ծրագրին, որը Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն էր: 2015 թվականի հուն­վարից կյանքի կոչված այդ ծրագրի շրջանակում իրականացվում է անվճար ստենտավորում, եթե հիվանդի վիճակը կրիտիկական է և նրա կյանքին վտանգ է սպառնում: Բուժհաստատությունները դրա դիմաց փոխհատուցում ստանում են պետական բյուջեից, այժմ, փաստորեն, նաև սոցփաթեթի հա­մար հատկացված գումարի մի մասից: Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի գումարային արժեքը 52+8 հազար դրամ էր: 8 հազարի շրջանակում նրանց տրամադրվում է կանխարգելիչ բուժօգնություն, իսկ 52 հազարով՝ առողջության ապահովագրություն: ՀՀ առողջապահության նախա­րար Լևոն Ալթանյանը, պատասխանելով մեր հարցին, հաստատեց, որ սոցփաթեթի առողջության ապահովագրության մասը նվազել է՝  հասնելով 38 հազարի: Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, նա արձագանքեց. «Չգտանք մնացած փողը, տրոհվել էր»: Նախարարը չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ նվազած գումարի չափով միջոցներն ուղղվել են սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրին: «Չեմ կարող ասել՝ որտեղ է տրոհվել, բայց տրոհվել է: Ամեն դեպքում այսօրվա դրությամբ մենք հնարավորություն անենք 38 հազարով տրամադրել նույն ծառայությունները, ինչ որ 52 հազարա­նոց փաթեթում էր»,- ասաց նա՝ պարզաբանելով. «Առաջ ծրագրի եկամտաբերությունն ավելի շատ էր հաշվարկված: Մենք հիմա հաշվարկել ենք նվազագույն չափերով»»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am