Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանի համար 2024 թվականը բարենպաստ է եղել. համենայն դեպս, այդ մասին վկայում է նրա կողմից օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը։

Վերջինի համաձայն՝ մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավորն ունեցել է անշարժ գույքի համալրում։ Այսպիսով, նա 2024 թվականին շարունակել է պահպանել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանը, որը ժառանգություն է ստացել 2008 թվականին և տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով, 2021 թվականին դարձյալ Վանաձորում գնած հողամասը, որը տնօրինում է միանձնյա, և 2022 թվականից դարձյալ միանձնյա տնօրինվող ավտոտնակը, որի ձեռքբերման եղանակը դատավորը նշել է «այլ»։

Տարվա ընթացքում արդեն՝ 2024 թվականի դեկտեմբերին, Վահե Դոլմազյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գնում է նոր անշարժ գույք 2021 թվականին գրանցված և Ղումաշյաններին պատկանող «Դոմում» ՍՊԸ-ից․ դատավորի գնած այդ գույքը, ըստ հայտարարագրում առկա արձանագրման, դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում ու արժեցել է 47 միլիոն 952 հազար դրամ։

Դատավորը, ի դեպ, նաև տեղեկացրել է իր կողմից Երևան քաղաքում փաստացի տիրապետվող անշարժ գույքի՝ բնակարանի մասին, որը չի հանդիսանում սեփականություն։ Վահե Դոլմազյանը տարին փակել է 2019 թվականին գնած «Մերսեդես» մակնիշի մեքենայով։

Նրա բանկային հաշիվների մնացորդների ընդհանուր ծավալը տարեսկզբին կազմել է 1․251․308 դրամ, տարեվերջին՝ 947,354 դրամ, իսկ կանխիկ միջոցներն աճել են․ տարեսկզբի 220,000 դրամը տարեվերջին արդեն կազմել է 2,230,000 դրամ։

Վահե Դոլմազյանի հաշվետու տարվա՝ 71,942,250 դրամ եկամուտը ձևավորվել է՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ից ստացած 47,952,000 դրամ, ՎՏԲ-ից ստացած 7,5 միլիոն դրամ և Ինեկոբանկից ստացած 800 հազար դրամ ընդհանուր ծավալով փոխառություններից, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դեպարտամենտից ստացած 1,200,000 այլ եկամուտներից և 14 միլիոն 490,250 դրամ աշխատավարձից։

Պաշտոնյայի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52,424,100 դրամ, որից 47,952,000 դրամը՝ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման հիփոթեքն է։ Նա տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղել է 8,838,232 դրամ, ևս 3 միլիոն դրամ էլ դատավորը ծախսել է բնակարանի վարձակալության համար։

Վահե Դոլմազյանի կինը՝ Սոֆյա Վարդանյանը, որը Վանաձորի թիվ 16 դպրոցում ուսումնական գծով փոխտնօրեն է, իր հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող միակ անշարժ գույքի մասին, որը Վահե Դոլմազյանի հայտարարագրում առկա Աբովյան քաղաքում նոր բնակարանն է։ Սոֆյա Վարդանյանի հաշվետու տարվա 1,585,371 դրամ եկամուտն էլ գոյացել է ԱյԴի Բանկ ՓԲԸ-ից ստացած 535 հազար դրամ փոխառությունից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 1,050,000 դրամ կենսաթոշակից։

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ 45-ամյա դատավոր Վահե Դոլմազյանը Վանաձորից է, աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի հետաքննության խմբի տեսուչի պաշտոնում, Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

2014 թվականից մինչև 2022 թվականն աշխատել է ՀՀ դատախազությունում․ նախկին դատախազն աչքի է ընկել գեներալ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջն առաջադրված մեղադրանքների պաշտպանության գործով։

2022 թվականի օգոստոսից նախագահի հրամանագրով Վահե Դոլմազյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին։

Դեռ 2022 թվականի ապրիլին Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Վահե Դոլմազյանը նշել էր Վանաձոր քաղաքում 2008-ին ժառանգություն ստացած մեկ բնակարանի և 2021 թվականին գնած մեկ հողամասի մասին։ Նրա ու նրա ընտանիքի անդամների հաշվետու տարվա 7 միլիոն 773,119 դրամ եկամուտներն էլ ձևավորվել էին Վահե Դոլմազյանի՝ Դատախազությունից ստացած 7,307,732 դրամ աշխատավարձից և տարբեր դպրոցներից կնոջ ու մոր ստացած աշխատավարձերից։

Ի դեպ, նախօրեին պարզ դարձավ, որ Վահե Դոլմազյանի թեթև ձեռքով ու բոլոր վկաների ու մեղադրյալների չհարցաքննված լինելու մասին անփոփոխ, հերթապահ հայտարարություններով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ արգելանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս 2 ամսով։

168.am

դիտվել է 228 անգամ
Լրահոս
«Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա՝ փաստեր դնելով նրա դիմաց» (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video) «Ձեր ծրագիրն էլ չեք կարդացել․նկատողություն անելուց առաջ էս նայեք»․ Խաչատրյանը «տեղը դրեց» Փաշինյանին (video) «Պիղծա․․․», «Հանգի՛ստ թող Վեհափառին»․․․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իրավիճակը լարվեց (video) «Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի». Սուրեն Սուրենյանց Փաշինյանը բացեց խաղաքարտերը. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է. Կարապետյան Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում. Կարապետյան Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով բամփում են իրար գլխի. Փաշինյան (video) Նոր խառնաշփոթի ժամանակաշրջան․ առաջին քրիստոնեական պետությունում աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել կաթողիկոսին․ МК Վթարային ջրանջատում Սյունիքում և Կոտայքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները ՎԵՐՋ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից․ Նարեկ Կարապետյան Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․կան վիրավորներ ԱԲՍՈՒՐԴ․․․ Փաշինյանի հերթական հարվածը Ռուսաստանին (video) Հաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ․ Հերթական սարսափելի հայտարարություններն Արցախի վերաբերյալ (video) Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Վեհափառը պատասխանատվության է ենթարկվում․ իտալական մամուլ Խորապես մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող հակաքրիստոնեական և հակակրոնական զարգացումներով Այսքան հրամանատարների, սպաների հեռացումն էլ բավարար էր ծանր հետևանքների հանգեցնելու համար ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Փաշինյանն ԱԺ-ում սրեց իրավիճակը՝ հնչեցնելով Վեհափառի հասցեին ամոթալի խոսքեր (video) #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանը հենց հիմա ԱԺ-ում կարդում է մահախոսականը»․ Հայկ Նահապետյան (video) ՍԿԱՆԴԱԼ․ Փաշինյանը Հայոց ցեղասպանության անուղղակի պատճառների սլաքներն ուղղեց դեպի Ռուսաստանը (video) Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով. Ռեզայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am