Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում իրերն են հավաքում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղափոխվում է նոր շենք։ Այժմ նախարարությունում իրերն են հավաքում։ Բայց նոր շենք կտեղափոխվի ոչ ամբողջ անձնակազմը՝ որոշ ՊՈԱԿ-ներ եւ բաժիններ կմնան հին շենքում, քանի որ նորում այդքան տեղ չկա։ Նոր շենքը կառավարության սպիտակ նորակառույցում է՝ ԱԳՆ-ի, արդարադատության նախարարությանը հարեւան մասնաշենքերից մեկում, որը կառուցվել է հենց այս նախարարության համար՝ դատախազության հարեւանությամբ։ Նշենք, որ նորակառույց այս համալիրում, բացի ԱԳՆ-ից եւ արդարադատության նախարարությունից, տեղակայված են նաեւ սփյուռքի, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները։ Ի տարբերություն այս երեքի՝ տրանսպորտի նախարարության շենքի համար հատկացվել է մի ամբողջ մասնաշենք՝ վեց հարկով, որն էլի փոքր է։ Այս նախարարության սենյակներն էլ են իրենց մակերեսով փոքր, ու աշխատակիցների համար նեղվածք կլինի։ Բայց պլյուսներ էլ կան՝ կենտրոնացված ջեռուցում, ինչը չկար հին շենքում, ընդարձակ նիստերի դահլիճ, օժանդակ հարմարություններ, նոր ու լուսավոր շենք։ Մինչդեռ հին շենքում սովետական դարաշրջանն էր՝ հին գույքով, մութ ու ցուրտ միջանցքներով, կիսախարխուլ պատերով։ Ի՞նչ է սպասվում նախարարության հին շենքին։ Մենք քանիցս գրել ենք, որ այս շենքը, որտեղ տեղակայված են նաեւ «Հայփոստն» ու «Ռոստելեկոմը», ինչքան ժամանակ է՝ հանված է աճուրդի։ Այն որոշել են օտարել՝ հույսով, որ ներդրող կգտնվի, եւ շենքը կօգտագործվի բիզնես նպատակներով։ Բայց գնորդ չի գտնվում։ Վերջին աճուրդը նախորդ շաբաթ էր հայտարարված, սակայն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով։ Դեկտեմբերի կեսերին կլինի հերթական աճուրդը։ Շենքի մեկնարկային գինը 27.5 մլն․ դոլար է՝ 13.2 միլիարդ դրամ։ Այս աճուրդը, ի դեպ, անցկացվում է այլ սկզբունքով՝ ամեն չկայացած աճուրդից հետո գինը 20 տոկոսով չի իջնում, պահպանվում է։ Թե ինչ են անելու նախարարության այն ստորաբաժանումները, որոնք մնում են հին շենքում, երբ շենքը վաճառվի, սա եւս անհայտ է։ Հայտնի է միայն այն, որ նոր շենքի կառուցման ժամանակ տրանսպորտի նախարարության ծավալները հաշվի չեն առնվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am