Իմպլեմենտացիա. խոշորներն օրենքի դաշտո՞ւմ, թե՞ բանտում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման վերաբերյալ բազմաթիվ հարցադրումների շարքում անկասկած առանցքայիններից մեկն այն է, թե Հայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին, դրա շնորհիվ մեծացնել Հայաստանի գրավչությունը, նրանց բերել Հայաստան: Ընդ որում՝ այդ հարցը ոչ միայն կարեւորներից մեկն է, այլ թերեւս կենսականներից մեկը՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն ու ցուցանիշները: Մյուս կողմից, սակայն, ներդրողների համար համաձայնագրի փաստն ինքնին ոչինչ է, եւ նրանք նույնպես պետք է տեսնեն, թե ինչպես է այն իրականացվում, ինչպես է փոխվում Հայաստանը, դատաիրավական համակարգը, մրցակցային պայմանները, հավասարությունը, իրավահավասարությունը եւ այլն: Սակայն սրա համար էլ Հայաստանին փող է պետք, որքան էլ տեսականում ամեն ինչ կախված լինի շատ պարզ քաղաքական քայլերից եւ որոշումներից: Բանն այն է, որ խաղի կանոնների վերանայումը, ըստ էության, նշանակում է ներկայիս խաղի կանոնների պայմաններում իշխանության եւ փողի զգալի ծավալներ ունեցող անձանց շահերի ոտնահարում, քանի որ իշխանությունն ու փողը նրանք ձեռք են բերել հենց այն կանոնների պարագայում, որոնք ԵՄ-ի հետ համաձայնագրով պետք է փոխվեն: Հետեւաբար՝ առաջանում է որոշակի դիլեմա՝ կամ-կամ: Կա՛մ այդ մարդիկ պետք է սիրահոժար համաձայնեն հրաժարվել խաղի կանոններից եւ անցնել արդեն այլ, հավասար, օրինական կանոնների դաշտ, կա՛մ պետք է նրանց ուղղակի ուժով բերել այդ դաշտ, իսկ դիմադրության դեպքում՝ տանել բանտ: Ընդ որում՝ տարբեր պատճառներով դժվար է պատկերացնել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այդ մարդիկ բարեփոխումների անհրաժեշտությունը, մեղմ ասած, արագ գիտակցող չեն, մյուս կողմից էլ ներկայիս իշխանությունն իրեն չի կարող թույլ տալ այդօրինակ ռադիկալ որոշումներ, քանի որ համակարգն, ըստ էության, ամբողջապես մի նավակ է, որի մեջ են բոլորը, եւ կա մի կետ, որից այն կողմ մեղավոր ու անմեղ, ազնիվ ու անազնիվ, գող ու նվիրյալ հայտնվում են հավասարապես միեւնույն հարվածի տակ: Եվ ուրեմն՝ անհրաժեշտ է երրորդ կամ ոսկե միջին տարբերակ, եւ այն կարող է լինել բառի բուն իմաստով ոսկե, այսինքն՝ այսպես ասած փող արժեցող: Բանն այն է, որ ծայրահեղ եւ գործնականում անհնար տարբերակների փոխարինողը կարող է լինել այլընտրանքային ֆինանսական տարբերակը, երբ կապահովվի տնտեսության համար այն ծավալի պարբերական ֆինանսական ներարկում, որը թե՛ կարճաժամկետ հատվածում, թե՛ միջնաժամկետ առումով աստիճանաբար կթուլացնի եւ կչեզոքացնի ներկայիս խաղի կանոններով խոշոր խաղացողների ազդեցությունը կամ տեսակարար կշիռը, նշանակությունը, ինչն էլ հնարավորություն կտա նրանց հանդեպ առավել անկաշկանդ եւ վստահ քաղաքական որոշումների կայացման: Իհարկե, այլ հարց է՝ այդ որոշումների կամք կամ ցանկություն կա, թե ոչ: Թերեւս կլինի, քանի որ դա, ի վերջո, ոչ այնքան բարի կամքի կամ գիտակցության, այլ ներկայիս համակարգի սնանկության հետեւանքով սրված սոցիալական եւ քաղաքական խնդիրների ծանր բեռի տակ այլեւս դիմանալու հեռանկար չունենալու հետեւանք է: Որը, սակայն, պետք է լինի երրորդ կամ ոսկե միջին ճանապարհի՝ ֆինանսական այլընտրանքի աղբյուրը, որն էլ հնարավորություն կտա ձեւավորել տնտեսական նոր կարողություններ ու ծավալներ եւ այդպիսով հանել Հայաստանի քաղաքական որոշումների կախվածությունը խոշոր խաղացողներից: Ըստ ամենայնի, այդ հարցի պատասխանի մեջ է նաեւ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի իմպլեմենտացիայի գործընթացի արդյունավետության հետ կապված հարցերի պատասխանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am