Վարդան Օսկանյանը քաղաքականության դուռը փակում է` դեռ չբացած

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել: Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ ոք չգիտի: Միայն պարզ է, որ նա ԱԺ ընտրություններից հետո մեկնել էր Հայաստանից: Հիմա չնայած կարճ ժամանակով վերադարձել է, բայց քանի որ գիրք գրելով է զբաղված, հանդիպումների համար ժամանակ չունի: Մամուլին հասած տեղեկությունների համաձայն փակել է իր քաղաքական էջը: Հանուն անկեղծության նշենք, որ ոչ թե նոր է որոշել փակել այդ էջը, այլ այն երբեւէ չի էլ բացել վերջին տասը տարիներին: Ու չնայած ԲՀԿ–ի շնորհիվ նա ԱԺ երկու գումարման ժամանակ էլ կարողացավ պատգամավորի աթոռին նստել, սակայն դեռ չի նշանակում, որ Օսկանյանը քաղաքականության մեջ եղել է: Ու հիմա ասել, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջն ու նոր շրջափուլի դուռ բացել իր առջեւ՝ մի փոքր ծիծաղելի է: Մյուս կողմից հասկանալի չէր, թե OՐO «դաշինքի» ֆարսի ժամանակ նա իրականում ինչ դերակատարում ուներ: Տպավորությունն այնպիսին է, որ թե՛ ինքը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ «դաշինքում» ընդամենը դիզայնի կամ ասենք՝ դաշինքի հապավումն ավելի մոգական դարձնելու համար էին հրավիրվել: Ու թեեւ որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով այդ դաշինքում ներգրավված երեք բավականին ուժեղ անհատների ներկայությունը խոսում էր դաշինքի հզորության մասին, սակայն շատ արագ պարզվեց, որ նրանց շարքում հայտնված Օսկանյանն ու իր «Համախմբումը» նույնիսկ չեն կարողանում իրենց կուսակցության ներսում հավաքված կուսակիցներին համախմբել, էլ ուր մնաց դաշինքին ու հասարակությանը: Այնպես որ, ասել, որ Օսկանյանը նոր է որոշել փակել դեպի մեծ քաղաքականություն տանող դռան ճանապարհը, սխալ է: Նա այդ ճանապարհով գնալու ոչ կամք, ոչ էլ ցանկություն երբեւէ չի էլ ունեցել, իսկ եթե անգամ մերթ ընդ մերթ հայտնվել է մամուլում, ապա միայն ոչ թե իր կամքով, այլ՝ ցույց տալու, թե ինքն իբր ակտիվ է»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am