Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկն առաջին անգամ խոսել է. news.am

Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանն դեպքից հետո այսօր առաջին անգամ խոսել է: Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը, հուզմունքը հազիվ զսպելով, News.am-ի թղթակցին պատմեց, որ առավոտյան է ուրախալի լուրը ստացել ու շտապել որդու մոտ: «Բուժքույրն առավոտյան զանգեց, ասեց, որ այսօր արդեն շնչառական ապարատը անջատել են, եւ Նարեկը այս 10 օրվա մեջ առաջին անգամ խոսել է, յոգուրտ է ուզել: Չգիտեմ, ոնց եմ վազել, հասել հիվանդանոց: Նարեկը բոլորից էր հարցնում, նույնիսկ նրանցից ում շատ քիչ էր ճանաչում, էն բակի երեխաներից բռնած, մինչեւ տարիքով ծանոթներ ու բարեկամներ»,-պատմեց տիկին Սեդան: Նրա խոսքով` Նարեկը դեռ չգիտի, որ իր ծառայակից ընկերները զոհվել են, ինքն էլ շրջանցել է թեման` չցանկանալով վշտացնել որդուն. «Ինքը հասկանում է` ինչ է եղել, բայց դեռ չգիտի, որ զոհեր կան, ասեց` մենք զոհեր չունենք, մենք բոլորս վիրավոր ենք»: Տիկին Սեդան պատմեց, որ մինչ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելը Նարեկի մեկ աչքը Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի: «Աղոթենք, հոսանք, որ Նարեկիս աչքի լույսը կվերականգնվի, ես մեծ հույսեր ունեմ ու աղոթում եմ Աստծուն ամեն օր: Ամբողջ մի ազգ աղոթում է տղայիս համար, որ ինքը ոտքի կանգնի, ու բոլորի աղոթքները տեղ հասան, որ որդիս այսօր խոսեց»,-ասաց նա: Տիկին Սեդան պատմեց, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, միայն գիտի, որ ականի պայթյունից է որդին վիրավորվել: «Նարեկին մինչեւ հիվանդանոց հասցնելը անուն ազգանունն են հարցրել, ասել է` Նարեկ Հայկի Հովեյան ու ավելացրել` մամայիս չասեք»,-հուզված պատմեց Նարեկի մայրը` նշելով, որ դեպքի մասին առաջինը իմացել են Արցախի իրենց բարեկամներից: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 837 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am