Ռուսաստանը նախապես տվել է իր համաձայնությունը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր Հայելի ակումբում անդրադարձավ ՀՀ-ԵՄ  համաձայնագրի ստորագրմանը՝ նշելով, որ  այդ իրողություններն ասում են այն մասին, որ այսօր աշխարհում կա 4 հզոր ուժային կենտրոն՝ ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան և Ռուսաստան։  Հետևաբար՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ըստ քաղաքագետի՝ վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, մի կողմից՝ Եվրոպայի ձգտումների համատեքստում, մյուս կողմից՝ մեր ցանկությունների համատեքստում. «Պաշտոնական Մոսկվան համաձայնեց, որպեսզի Հայաստանն ավելի սերտ կապերի մեջ մտնի ԵՄ-ի հետ։ Ռուսական հեռուստաալիքների քննարկումներին չպետք է ուշադրություն դարձնենք, որովհետև կա Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը, և ինչքան ես եմ կռահում՝ Ռուսաստանը նախապես տվել է իր համաձայնությունը Եվրոպայի հետ մեր այդպիսի կապերի հաստատման համար»։ Քաղաքագետը «և՛-և՛» բանաձևը կոպիտ սխալ է համարում. «Երբ ընդգծվում է «և՛-և՛» բանաձևը, մենք ընդունում ենք մի երկրի կարգավիճակ, որը և՛ այստեղ է, և՛ այնտեղ, և ռուս քաղաքագետը պատահական չի ասում, որ երկու աթոռի վրա նստել չի կարելի, վաղ թե ուշ մեկ աթոռի վրա պետք է նստել։ Ես կարծում եմ, որ մեր այդ քայլը պետք է փաթաթենք և այլ քարոզչական, գաղափարախոսական, քաղաքակրթական փաթեթում դնենք։ Դա այն է, որ Հայաստանն այդ երկու ուժային կենտրոնների միջև կարող է դառնալ կամուրջ։ Երբ մենք ասում ենք՝ «և՛-և՛», նշանակում է՝ մենք կարող ենք մեկը թողնել, մյուսում մնալ, իսկ երբ ասում են՝ մենք կամուրջ ենք, թողնելու խնդիր չի առաջանում։ Դրանք տարբեր դերակատարություններ են, դա մի շանս է, որը տրված է մեզ, և մենք պետք է պատվով կարողանանք այդ բանն անել, ոչ թե ամբողջ օրը խոսենք «և՛-և՛»-ի մասին»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am