Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը զենք է տրամադրում Գազայի հատվածում գործող կլաններին, որոնք ընդդիմանում են ՀԱՄԱՍ-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, տեղեկությունը տարածել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Ըստ մամուլի՝ խոսքը Գազայի հարավում գործող մի կոնկրետ խմբի մասին է, որին կառավարությունը զինում է որպես ՀԱՄԱՍ-ի դեմ գործակցող ուժ։
