Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով. ստացվեց փակուղի. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնը», այդպես էլ չծնվեց։
«Գազպրոմը» պաշտոնապես արձանագրեց ակնհայտը՝ նախագիծն այլևս չկա։ Գլխավոր պատճառն է Անկարայի ցանկությունը՝ բացառիկ վերահսկողություն ունենալ նախագծի նկատմամբ։ Եթե համառոտ, ապա.
Անձնական մակարդակով Պուտինն ու Էրդողանը հետաքրքրված էին նախագծի իրականացման մեջ։ Բայց միջպետական հարաբերությունները չեն կառուցվում միայն «քաղաքական քիմիայի» վրա։
Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց որևէ փոխզիջման։ Իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով։ Ստացվեց փակուղի։
Ռուսաստանը հույս ուներ հաբի միջոցով վերադառնալ եվրոպական շուկա՝ շրջանցելով Ուկրաինան։ Բայց պատժամիջոցերը, եվրոպական արգելքներն ու ժամանակի պակասը փոխեցին խաղի կանոնները:
Ռուսական գազը գնում է Թուրքիա նախկին ռեժիմով։ Բայց դա այլևս ռազմավարական հաղթաթուղթ չէ։
Իրականում Ռուսաստանն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ընդունեց ռացիոնալ որոշում։ Նախագիծը դադարեցվել է մինչև դրա մեկնարկը՝ ռիսկերի սթափ հաշվարկից հետո։
Իսկ Թուրքիան, որը վերջին տարիներին կառուցում էր իր «էներգետիկ խաչմերուկի» իմիջը, կանգնեց փաստի առաջ. առանց փոխադարձ վերահսկողության ոչ մի հաբ չի կայանալու։ Էրդողանի հավակնությունները մնացին ցուցադրական մակարդակում»:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը