Այսօր «Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դատի տալ լրատվականին։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ պատասխանել է վարչապետին՝ գրելով․ «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ...իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի...դու եւ կինդ կարող եք տարիներ շարունակ չապացուցված մեղադրանքներ հրապարակել տարբեր անձանց, այդ թվում մի երկու օր առաջ` Բորիս Մուրազիի մասին... կարող եք հայտարարել, որ սրբազանները մանկապիղծ են, 12 հազար դասալիք կա երկրում, նախկինները երեխաներ են վաճառել, Արցախում օտար գործակալներ են գործել...ձեր ոչ մի ասածը չկարողանաք ապացուցել, իսկ մի Նորայր Մարտիրոսյան իրավունք չունի իր լսածը հրապարակել եւ հռետորական հարցադրումներ անել... Մի տող էլ ավելացրու ստատուսիդ` ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի...ու դիմիր դատարան»
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը