ԿԺԴՀ-ն հրապարակել է «Հվասոն-15» նոր բալիստիկ հրթիռի արձակման տեսագրությունը
ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հրապարակել է չորեքշաբթի իրականացված «Հվասոն-15» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման տեսագրությունը: Այդ կադրերն այսօր ցուցադրել է Ճապոնիայի Nippon Terebi հեռուստաալիքը, հայտնում է TV Zvezda-ն: Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը նաև իր կայքում հրապարակել է «Հվասոն-15» հրթիռի արձակման 42 լուսանկարներ: Լուսանկարներից մեկում թիկունքից պատկերված է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը դիտում է, թե ինչպես է երկինք բարձրանում հրթիռը: Փհենյանը հրթիռային արձակումն իրականացրել է նոյեմբերի 29-ի առավոտյան: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ «Հվասոն-15» նոր տիպի հրթիռը 53 րոպեում հասել է 4475 կիլոմետր բարձրության, թռիչքի հեռավորությունը կազմել է 950 կիլոմետր:
