Հզոր փոթորիկ Հնդկաստանում. կան զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի հարավային նահանգներում հզոր փոթորիկ է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է յոթ զոհ, եւս 82-ն անհետ կորել են: Փոթորկ ստացել է«Օկհի» անվանումը: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը: Աղետը նոյեմբերի 30-ին սկսվել է երկրի Կերալա եւ Թամիլնադ հարավային նահանգներում: Ներկայում հարյուրավոր մարդիկ են տարհանվել Թամիլնադի նահանգի Կանյակումարի քաղաքի ցածրադիր շրջաններում: Սկսվել են այն 86 ձկնորսների որոնման գործողությունները, որոնք ծով էին դուրս եկել 50 նավակներով: Հնդկաստանի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ Թամիլնադի նահանգի հարավում քամու արագությունը հասնում է ժամում 65-75 կիլոմետրի, իսկ հյուսիսում՝ ժամում 50-60 կիլոմետրի: Սպասվում է, որ փոթորիկը եւս մեկ օր կշարունակվի Հնդկաստանի հարավային նահանգներում, ինչպես նաեւ Անդամանյան ու Նոկոբարյան կղզիներում եւ Հնդկաստանի դաշնակից Լաքշադվիլ կղզային տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
