«Բոլորը չէ, որ ուրախ են այս համաձայնագրի առկայությամբ». Արթուր Ղազինյան

ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ մեր առևտրային ճանապարհն անցնում է Պարսից ծոցից դեպի Սև ծով անցնող ռազմավարական ճանապարհի միջով, ինչը նշանակում է, որ եվրոպական շուկայի մատակարարվող ապրանքների մի որոշ մասը պետք է անցնի ՀՀ տարածքով, և որ իրականում մեր պոտենցիալը շատ ավելի մեծ է, շատ ավելի խորն է։«Մեր դիպկորպուսին հաջողվեց անել առավելագույնը, սակայն մենք անցել ենք ճանապարհի ընդամենը 10 %-ը, այսինքն՝ բարեհաջող կերպով կարողացել ենք ստորագրել այս համաձայնագիրը, սակայն առջևում մեզ դեռ սպասում է բավականին բարդ մի գործընթաց՝ վավերացման գործընթացը»,- ասաց նա: Ինչպես նշեց՝ ոչ բոլորն են ուրախ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ: «Պետք է խոստովանել, որ բոլորը չէ, որ ուրախ են այս համաձայնագրի առկայությամբ։ Պաշտոնական դիրքորոշմամբ խնդիրներ չդրվեցին, բայց հետո իրենց փորձագետների կողմից ռուսական մեդիայում արշավանք սկսվեց։ Ինձ համար տարօրինակ էր, թե ինչու է այս հարցին արձագանքում ՌԴ ԱԳՆ-ն, եթե այստեղ կա ԵԱՏՄ, որն ի պաշտոնե կոմպետենտ և իրավասու մարմինն է հայտարարելու, որ այս համաձայնագիրը չի հակասում ՀՀ ԵԱՏՄ անդամակցության համար սահմանված պարտավորություներին, այսինքն՝ կա ՄԱԿ-ի սկզբունքներ, որտեղ սահմաված են, որ պետությունները հավասար են և յուրաքանչյուրը գործում է իր իրավասության սահմաններում։ Այսինքն՝ ՀՀ-ն իրացրել է իր Սահմանադրությամբ սահմանված ինքնիշխան իրավունքը, ստորագրել է պայմանագիր»,- ասաց նա:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am