«Միռան»–ի ներկայացուցիչների հետ հանրային քննարկման փոխարեն քաշքշոց եղավ (video)

Մղարթ և Արդվի գյուղերի բնակիչների և «Միռան» ընկերության ներկայացուցիչների միջև հանրային քննարկումը, որը նախատեսված էր այսօր՝ դեկտեմբերի 12-ին, չի կայացել։ Մինչ գյուղացիները փակել էին գյուղ տանող գլխավոր ճանապարհը, նշանակված ժամից կես ժամ ուշացումով «Միռան»–ի ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչները այլընտրանքային ճանապարհով գյուղապետարանին են մոտեցել։ Բայց մինչ նրանք կիջնեին մեքենաներից, գյուղացիներն ու բնապահպանները մի քանի վայրկյանում հայտնվեցին գյուղապետարանի դիմաց ու փակեցին նաև գյուղապետարանի մուտքը՝ թույլ չտալով նրանց ներս մտնել։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչների բացատրական աշխատանքը հանրային քննարկման անհրաժեշտության կարևորության մասին գյուղացիները չընդունեցին։ «Հեռացե՛ք մեր գյուղից, չենք ուզում լսել ձեզ» նմանատիպ բացականչություններով էին գյուղացիները դիմավորում ցանկացած հանրային քննարկման առաջարկ։ Իրավիճակը րոպեների ընթացքում այնքան թեժացավ, որ սկսեց քաշքշոց, հրմշտոց ներկաների միջև։ Սակայն, տեղում աշխատող մեծ թվով ոստիկանների ներկայությունը թույլ չտվեց, որ իրավիճակն ավելի սրվի։ Մեկ ժամից ավել տևած իրարանցումից հետո, տեսնելով, որ չեն կարողանում բնակիչներին համոզել, «Միռան»–ի ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»–ի ներկայացուցիչները հեռացան։ Գյուղացիները, սակայն, չեն լքում գյուղապետարանի տարածքը։ Նրանք պատրաստվում են արձանագրություն կազմել հանքի երևակման աշխատանքերին և հետագա հանրային քննարկումներին դեմ լինելու մասին։ Այս առնչությամբ, «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում խնդրի վերաբերյալ նախաձեռնության անդամները նշել են. «Արդվի գյուղի գլխին հանք են ուզում բացել, բայց լսումներն ուզում են անել Մղարթում: Արդվիցիները հիմա փակել են ճանապարհը: Մղարթում հանքի հետ կապված քննարկումը չկայացավ, քանի որ ժողովուրդը չցանկացավ մասնակցել ու չթողեց մտնեն դահլիճ: Ապրեն գյուղացիները»: Նշենք, որ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող (Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները) Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ:  
Հայկական բնապահպանական ճակատ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am