Զենքը վայր դրեք. Ասադը համաներում է շնորհել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների զինյալներին համաներում է առաջարկել ու հնարավորություն՝ վերադառնալ խաղաղ կյանքի: Այդ մասին տեղեկացնում է TASS-ը: «Զենքը վայր դրեք, եթե ցանկանում եք մասնակցել քաղաքական գործընթացին: Ինչպես ասվել է, նրանք կստանան անսահմանափակ համաներում: Ամենակարևորը Սահմանադրության և իրավունքի տեսանկյունից, Սիրիայի բնակչության շահերի ու սկզբունքի տեսակետից այն է, որ նրանք՝ լինելով Սիրիայի քաղաքացիներ, իրավունք չունեն քայլել ինքնաձիգներով ու զենքն ուղղել այլ մարդկանց դեմ: Ավելին մենք չենք պահանջում»,- ասել է Ասադը:
