Բախշյանն Աշոտյանին առաջարկում է ՀՀԿ-ի կրծքանշանը փոխարինել զինանշանի իր ոսկյա կրծքանշանով

Նոյեմբերի 28-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակի հետ: ««Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր, իմ ընկեր Սերգեյ Ժելեզնյակի հետ»,- նշված է Աշոտյանի հրապարակման մեջ։ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակման մեկնաբանությունների բաժնում Աշոտյանին դիտողություն է արել եւ առաջարկել՝ ՀՀԿ-ի կրծքանշանի փոխարեն կրել ՀՀ զինանշանը: «Հետաքրքիր է, Ժելեզնյակն էլ է՞ իր կուսակցական կրծքանշանը կրում պետական խորհրդանիշի փոխարեն: Հարգելի պարոն Աշոտյան, Դուք պետական գործիչ եք ու անձամբ երազում եմ, թե երբ եք կուսակցական կրծքանշանը փոխարինելու պետական խորհրդանիշով: Ուզո՞ւմ եք իմ ոսկյա զինանշանը նվիրեմ Ձեզ, չնայած այն շատ թանկարժեք հուշ է ինձ համար»,- գրել է Անահիտ Բախշյանը: Արմեն Աշոտյանն էլ բացատրել  է, թե ինչու է կրում ՀՀԿ լոգոյով կրծքանշան: «Շատ շնորհակալ եմ, տիկին Անահիտ ջան։ Պետական կարգավիճակում, հատկապես դրսում՝ պատվով կրում եմ ։ Այս մի հանդիպումը կուսակցական էր ու մեր արծիվը կարծում եմ տեղին էր»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am