Սվիտալսկին՝ճանապարհի մեկնարկի մասին
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրն օգուտ է ոչ միայն Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար։ Համաձայնագիրը ոչ թե երկկողմ, այլ բազամակողմ համագործակցություն է, քանի որ այն ոչ միայն ՀՀ-ԵՄ միջև է, այլ՝ ՀՀ և ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության: Մենք հանդես ենք գալիս որպես ընտանիք»,-Այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Համաձայնագիրը հանգրվանային նշանակություն ունի և ազդարարում է ճանապարհի մեկնարկը: Փաստաթղթում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, իսկ դրա կյանքի կոչման հեռանկարների համար ակնալում են անդամ պետությունների մասնակցությունը,նշեց դեսպանը: Պ.Սվիտալսկին վստահություն հայտնեց, որ համաձայնագրում չկա որևէ բան, որը կարելի է ընկալել դրույթ որևէ մեկի դեմ. «Սա բոլորիս օգուտի համար է: Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային օրինակ կլինի ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ»:
