Հայաստան-ԵՄ համաձայնագիր՝ ընդամենը լավ սկիզբ

Վերջին օրերին հասարակության գիտակից հատվածը սպասում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը և այն, չնայած տարբեր կանխատեսումների, վերջապես ստորագրվեց: Սա իրադարձություն է, որը մենք գնահատում ենք դրական՝ մյուս կողմից այն համարելով երկար ճանապարհի առաջին քայլը։ Սա իրադարձություն է, որը կայացավ առանց առճակատումների և մեր պետության համար անցանկալի զարգացումների։ Այս փաստը է՛լ ավելի է արժևորում կատարվածը։ Ի՞նչ է տալու Հայաստան – ԵՄ համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը Հայաստանին: Նախ՝ այս համաձայնագիրն արտացոլում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ Երկրորդ՝ համաձայնագիրը ոչ միայն դեկլարատիվ առումով անդրադառնում է ոլորտներին ու առկա խնդիրներին, այլև շեշտում է այն չափանիշները, որոնց շրջանակներում պետք է տրվեն լուծումները: Երրորդ՝ համաձայնագիրը հնարավորություն կընձեռի Հայաստան- ԵՄ հարաբերությունների խորացման համար: Որքան արագ, բազմակողմանի և լրիվ կիրականացվեն համաձայնագրի դրույթները, այնքան ավելի խորը և արդյունավետ հարաբերությունների մասին կարող ենք խոսել: Համաձայնագրի ստորագրումը Հայաստանին տալիս է իրական հնարավորություններ՝ դառնալու կամուրջ և բարձրացնելու պետության հեղինակությունը։ Համաձայնագրի իրականացման համար Հայաստանին ավելի շատ քաջալերում են, քան պարտավորեցնում: Համաձայնագրի կատարումը մնում է գիտակցման, բարի կամքի դրսևորման և քաղաքական կամքի վրա: Չկա պատասխանատվության մեխանիզմ, որը ազդակ կհանդիսանա համաձայնագրի իրագործման համար: Համաձայնագիրը դա թողնում է հասարակության կողմից պահանջատիրության գիտակցման վրա: «Այլընտրանքային նախագծեր խումբը» համաձայնագրի ստորագրումը համարում է կարևոր, սակայն միջանկայլ քայլը, որպեսզի Հայաստանի քաղաքացին զգա դրա արդյունավետությունը: Ընդունենք, որ հասարակության լայն զանգվածներն ունեն շատ աղոտ պատկերացումներ և հետաքրքրություններ՝ համաձայնագրի շուրջ։ Պատահական չէ, որ համաձայնագրում բազմաթիվ հոդվածներ կան` 89, 102, 103, 366, որոնք նվիրված են հասարակությանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ու ԶԼՄ-ներին: Հստակ գրված է, որ հասարակությունը համաձայնագրի անբաժանելի մասն է և իրավունք ունի մասնակցել որոշումների ընդունմանը ու վերահսկել կատարումը: Հետևաբար, պատրաստ կլինի՞ հասրակությունը ռեֆորմների, կզբաղվի՞ դրանով, գործը առաջ կգնա, չի՞ զբաղվի, համաձայնագիրը կդառնա հերթական փաստաթուղթ, որտեղ միայն բարի ցանկություններ են և եվրոպական չափանիշների երազանք: Քանի որ այս համաձայնագրով թույլ է տրվում հասարակության ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին, միայն դրա գիտակցումն ու ակտիվ գործունեությունը հնարավորություն կտան՝ համաձայնագիրն իրականացնել ամբողջ բովանդակությամբ, որից կշահեն և հասարակությունը, և պետությունը: Այս համաձայնագիրը կդառնա շրջադարձային, եթե հասարակությունը և քաղաքացին դառնան նրա պատվիրատուն։ Կարևոր է, որպեսզի այն դրական ազդեցություն ունենա որոշակի արժեհամակարգերով հասարակություն ձևավորելու և զարգացնելու համար։ Կա՞ն արդյոք բավարար երաշխիքներ, որ այս ամենը կյանքի կկոչվի, և Հայաստանում արմատակալած ֆեոդալական բարքերը իրենց տեղ կզիջեն։ Ըստ իս՝ երաշխիքները նույնքան են, որքան թերահավատությունը։ Սա նշանակում է, որ ամեն ինչ առջևում է՝ երկրում կհաղթեն առաջադիմական մտածողությամբ ու պատկերացումներով անհատները և շրջանակնե՞րը (իշխանության մեջ և իշխանությունից դուրս), թե՞ միջնադարյան պատկերացումներով կլանները, ուժերը, անհատները։ Այս հարցի պատասխանը կախված է մեզնից յուրաքանչյուրից, բայց առաջին հերթին՝ իշխանություններից։ Այսպիսին է այսօրվա հայաստանյան իրականությունը։ Էլինար Վարդանյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am