Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին «Փհենյանին սադրելու» համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մինսկ կատարած այցի շրջանակներում մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային շարունակ հրահրելու մեջ:Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը: Չորեքշաբթի օրը Փհենյանի վերջին բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո Լավրովը մերժել է Հյուսիսի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամերիկյան պատվիրակի առաջարկը՝ պնդելով, որ հարկավոր է խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով: Երեքշաբթի օրը Փհենյանը երկու ամիս դադարից հետո փորձարկեց ևս մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Թեև ռազմական փորձագետները կասկածի տակ են դնում հրթիռի ունակությունները,Ճապոնիայի ջրային տարածքից 250 կմ հեռավորության վրա ընկած Hwasong 15 բալիստիկ հրթիռը աննախադեպ՝ 4,475 կմ բարձրություն է հավաքել, որը Միջազգային տիեզերական կայանից մոտ 10 անգամ ավելի բարձր է: ԱՄՆ-ը զգուշացրել է, որ պատերազմի դեպքում ամբողջությամբ կոչնչացնի Հյուսիսային Կորեայի կառավարությանը: Մինսկ կատարած այցի շրջանակներում Լավրովը հարցականի տակ է առել Հյուսիսային Կորեան ակտիվորեն ոչնչացնելու ԱՄՆ-ի ձգտումը: «Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Կիմ Ջոնգ Ունը բարկանա ու դիմի ավելի ծայրահեղ գործողությունների», - հայտաարել է Լավրովը, պահանջելով, որ ամերիկացիները բացատրություն տան, թե ինչ նպատակ են իրականում հետապնդում: «Եթե նրանք ցանկանում են կործանել Հյուսիսային Կորեան, ինչպես հայտարարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի պատվիրակը, թող ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարությունը հաստատի այս որոշումը»-, ավելացրել է Լավրովը: Չինաստանի հետո Փհենյանի հետ բերակամական հարաբերությունների մեջ գտնվող երկրորդ երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարարը, նաև ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումը անարդյունավետ է, եթե դրանք միտված չեն բանակցությունների համար համապատասխան հող նախապատրաստելուն: ՄԱԿ- ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հերթական անգամ կոչ է արել Չինաստանին և բոլոր երկրներին խզել Փհենյանի հետ դիվանագիտական և առևտրային հարաբերությունները, իսկ Թրամփը, դիմելով իր չինացի գործըկերոջը՝ խնդրել է դադարեցնել Հյուսային Կորեային նավթի մատակարարումը: Արձագանքելով Փհենյանի հանդեպ բեռնարգելք հայտարարելու ամերիկացիների պահանջին` Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պեկինը մշտապես, լիարժեք, համապարփակ և լրջությամբ կատարել է իր ստանձնած պարտականություննրը: Հինգշաբթի առավոտյան Թրամփը, համաձայն իր թվիթերի հարթակով ուղերձներ հղելու սովորությանը, կասկածի տակ է առել Հյուսիսային Կորեայի հանդեպ ճնշում կիրառելու Չինաստանի ջանքերը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am