ՌԴ-ն «քցում է» Հայաստանին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի ձեւավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչեւ 2018 թվականի ավարտը: Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:Գազի գնի թեման Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչեւ այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միեւնույն տնտեսական տարածքում:Այսինքն, զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը:Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին:Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները  վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից հետո գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»:Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարեւան Իրանը աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է եւ արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետեւ դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը:Երեկ armtimes.com կայքը ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաեւ Վրաստանը եւ այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը:Չնայած պաշտոնապես Հայաստանը եւ Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել եւ նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որեւէ կերպ չի համաձայնում դրան եւ անգամ չնչին զիջումների չի գնում:Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին եւ Ագարակի մի մասը, եւ գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը եւ ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու.... ու վերջ: Մինչեւ հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերեւս բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am