Սննկացած ԱՆԻՖ-ի ծախսերի թափանիվը դեռ պտտվում ու պտտվում է․ նախօրեին ևս 84 միլիոն 474․000 դրամ է հատկացվել. 168.am

Էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ու «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) միջև կնքված դրամաշնորհի մասին պայմանագիրը։

Այս պայմանագրով «Ֆինանսական աջակցություն լուծարման գործընթացում գտնվող կազմակերպությանը» ձևակերպմամբ ԱՆԻՖ-ին հատկացվել է հերթական խոշոր աջակցությունը՝ 84 միլիոն 474․000 դրամ։

Ի դեպ, այս մասին որոշումն ընդունվել էր կառավարության դեռ մայիսի 22-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց։

«ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի թիվ 1002-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 29-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին թիվ ԱՆԻՖ-1» պայմանագրի հիման վրա ընկերությանը տրամադրված դրամաշնորհը չի ներառել 2024 թվականի շահութահարկի գումարը, իսկ ընկերությունը չունի նախատեսված այլ միջոցներ նշված պարտավորությունը մարելու համար։

Մասնավորապես, Պայմանագրի 1․1 կետի համաձայն՝ 1,700,000,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի գումարը չի ներառում 2024 թվականի դրությամբ Նվիրառուի գործունեությունից առաջացող շահութահարկի գծով պարտավորությունը,- նշվում էր Կառավարության հիմնավորման մեջ՝ հավելմամբ,- Սույն նախագծով նախատեսվում է ընկերությանը 1139 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի 11001 «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» միջոցառումից տրամադրել 84,474.0 հազար դրամ (գումարը բալանսավորելով ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին), որն ամբողջությամբ կուղղվի ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների, մասնավորապես՝ 2024 թվականի արդյունքներով գոյացած շահութահարկի մարմանը։

Ընկերությանը «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասի և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ դրամաշնորհի հատկացումը մրցութային կարգով չտրամադրելու բացառիկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրամաշնորհի գումարը նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ընկերության՝ շահութահարկի գծով պարտավորության մարմանը, որը որոշմամբ ընկերությանը տրամադրված դրամաշնորհով նախատեսված չի եղել»։

168․am-ը դեռ նախորդ տարի օգոստոսին տեղեկացրել էր , որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին անհատույց հատկացրել էր 1 միլիարդ 700 միլիոն դրամ՝ լուծարման գործընթացում որպես ֆինանսական աջակցություն։

Նախահաշվում նշվում էր, որ գումարն ուղղվելու է ընթացիկ ծախսերին, աշխատավարձերի վճարմանը, մասնագիտական այլ ծառայություններին, հարկերին ու պարտադիր վճարներին, վարկային պարտավորությունների կատարմանը։

Իսկ մենք հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրումներին աջակցելու նպատակով էր 2019 թվականին ստեղծվել ԱՆԻՖ-ը։ Թե ի՞նչ ներդրումների աջակցեց այս կառույցը, պարզ չէ, բայց որ կառույցը մսխեց միլիարդավոր դրամներ, դա փաստ է։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին ստեղծումից մեկ ամիս անց արդեն գործադիրի որոշմամբ 240 մլն դրամ էր տրամադրվել կրկին դրամաշնորհի տեսքով:

Ավելի ուշ կառավարության որոշմամբ՝ նույն այդ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (այսուհետ՝ ԱՆԻՖ) բաժնետոմսերի 100%-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմին. Ըստ ՀՀ կառավարության՝ հաշվի առնելով ԱՆԻՖ-ի բազմավեկտոր գործունեությունը և կատարվող աշխատանքների բնույթը՝ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքներն ուղղակիորեն փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Եվ աստղաբաշխական դրամաշնորհները շարունակվեցին․ դրամաշնորհ էր հատկացվել 2022 թվականի մայիսին՝ 1 միլիարդ 800 միլիոն դրամի չափով՝ «Ֆլայ Արնայի» մեկնարկի համար, 2023 թվականի դեկտեմբերին էր՝ դարձյալ 1 միլիարդ 800 միլիոն դրամ՝ դարձյալ ձախողված «Ֆլայ Արնայի» համար։

Նշենք՝ ՊՎԾ-ն դեռ տարեսկզբին հայտարարել էր՝ ԱՆԻՖ-ն արդյունավետ չի օգտագործել պետության գումարները, ավելի ուշ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ընթացքի մեջ է:

Կոռուպցիոն սկանդալներում հայտնվելուց հետո «Պետական հետաքրքրությունների ֆոնդը» ցայսօր հանրային հետաքրքրությունների կենտրոնում է՝ բազմաթիվ չպատասխանված հարցերով։

Ավելին՝ ԱՆԻՖ-ի թեման արագորեն միմյանց հանդեպ խորթացրեց նոր իշխանությունների տանիքի տակ հայտնված բազմաթիվ ներկայացուցիչների։ Արդեն նախորդ տարի մայիսին հայտնի դարձավ, որ Կառավարությունն ազատվում է ԱՆԻՖ-ից․ թափանցիկ աշխատելու մասին ինքնագովեստներ հնչեցնող կառավարությունն այս կառույցը լուծարեց՝ առանց հանրությանն ուղղված որևէ բացատրության։

Մայիսի 23-ին արդեն հայտնի դարձավ, որ մինչև ԱՆԻՖ-ի լուծարումն ընկերության կառավարումը կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Այս տարվա մայիսի սկզբին թեմային ԱԺ-ում անդրադարձ կատարեց նաև գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը։

«Առաջիկայում՝ շատ կարճ ժամանակ անց քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում,- ասել էր նա՝ նկատելով,- ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Մասդար»…. ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները»։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների ՝ անցած տարի լուծարված ֆոնդը Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել նրա համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին:

168.am

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am