Ով է Երևանում սպանված տղամարդը. դաժան սպանության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Պարզվել է մահացածի ինքնությունը, ով հանդիսանում է Գագիկ Հովհաննիսյանը՝ ծնված 1953թ., նույն տան բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո եկել է տուն, փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Խուզարկություն է կատարվել վերջինիս բնակարանում, որտեղ հայտնաբերվել են արյունոտ շորեր: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 27-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել։ Մեղադրյալը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am