2024 թվականի հոկտեմբերն էր։ Հիշեցնենք, ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից կրեմլյան լրատվամիջոցի պատրաստած ֆոտոռեպորտաժը մեծ աղմուկ էր բարձրացրել հայկական համացանցային և իշխանական շրջանակներում, քանի որ գործակալության ֆոտոլրագրողը վերջնական ռեպորտաժում ներառել էր երկրի ղեկավարների պաշտոնական էթիկային չհամապատասխանող, անպարկեշտ և անտեղի երկու լուսանկար։ Դրանցից մեկում Նիկոլ Փաշինյանը խոնարհված էր Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուսում Իլհամ Ալիևի հայացքի ներքո ուղղում էր տաբատը։
Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը «հաշիվ էր պահանջել»․ «Կրեմլի լրագրողները և մամուլի քարտուղար Պեսկովը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարները հրապարակվել երկու չափազանց անպարկեշտ տեսանկյուններից։ Ինչո՞վ են առաջնորդվել նրանք այս կադրերը ստեղծելիս կամ հրապարակելիս»։
«ՌԻԱ Նովոստի»- ն հանեց այդ երկու լուսանկարը, չնայած մյուս նկարներն էլ իրենց բնույթով շատ չէին տարբերվում, նույն վիճակն էին արտահայտում։ Նման ղեկավարը պետք է որ հանրության առաջ լռեր ու չփորձեր որևէ մեկին մեղադրեր, որովհետև դրանից ավելի մեծ մեղք դժվար թե կարողանար գտնել։ Առավել ևս, Եկեղեցուն, հոգևարականներին՝ ղեկավարին ոչ հատուկ անվայել բառամթերքով։ Բայց ի՞նչ պահանջել մի ղեկավարից, ով Ալիևի առաջ տաբատն ուղղելը թողած՝ «քեռակին է խաղցնում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը