Սա այն է, ինչ պետք է իմանալ Սամվել Բաբայանի ասածների վստահելիության մասին

ՊԱՏԵՐԱԶՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ՈՐՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ

Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել եւ վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները եւ խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, եւ, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետեւողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի եւ պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։

1994-ին մեր տարած հաղթանակի վարկաբեկման գործին լծվել է Սամվել Բաբայանը, որը, բոլոր փաստերին եւ փաստաթղթերին հակառակ փորձում է ապացուցել, որ 1994-ին եղել է ոչ թե հաղթանակ, այլ պարտություն։ Դրա համար հորինվում է մի սուտ,  համաձայն որի, եթե շարունակվեր պատերազմը, մենք կկարողանայինք անվերապահ կապիտուլյացիայի մատնել Ադրբեջանին եւ անմիջապես հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, մինչդեռ դա չանելով, հետագայում կորցրեցինք Արցախը։ Սամվել Բաբայանը պնդում, որ նա եղել է հենց  այդպիսի մոտեցման ջատագով, իսկ իր ստորագրությունը զինադադարի համաձայնագրի տակ արդարացնում նրանով, թե այդ զինադադադարը չի եղել անժամկետ, այլ ընդամենը՝ ժամանակավոր։

Այն բանից հետո, երբ news.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանին տված հարցազրույցում (հղումը մեկնաբանությունում ) ընթերցեցի Սամվել Բաբայանի կողմից ստորագրած զինադադարի երկու փաստաթղթերի տեքստերն ու ապացուցեցի, ոոր այդ փաստաթղթերում չկա որեւէ խոսք, որ կվերաբերեր զինադադարի տեւողությանը, եւ, հետեւաբար, Սամվել Բաբայանը երկու դեպքում էլ ստորագրել էր ԱՆԺԱՄԿԵՏ զինադադար, մայիսի 29֊ին հետեւեց նրա ջղաձիգ պատասխանը «Սամվել Բաբայանի մամլո ծառայության» միջոցով։

Զինադադարի «ժամանակավոր» լինելը «ապացուցելու» նպատակով նա դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ եւ ղարաբաղյան կարգավորման միջնորդական առաքելության այն ժամանակվա ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի «Мир Карабаху» գրքի օգնությանը եւ այդ գրքից տեղեկություններ ներկայացնում մեր հանրությանը, որոնք, իր կարծիքով, հաստատում են իր պնդումները զինադադարի ժամանակավորությքան մասին։ Անհոդաբաշխ այդ տեքստում Սամվել Բաբայանը, ինչպես միշտ, «մոռանում է» անել ամենակարեւորը, այսինքն՝ ոիղիղ մեջբերում կատարել Կազիմիրովի հեղինակած տեքստից։

Նորից, ինչպես եւ Ռուզան խաչատրյանին տված հարցազրույցում, իր փոխարեն լրացնում եմ այդ բացը եւ ձեր ուշադրությանը ներկայացնում Կազիմիրովի գրածը, առավելեւս, որ, կարծում եմ, այն շատ հետաքրքիր մանրամասներ է բացահայտում պատմական այդ իրադարձությունների մասին։ 

Եւ այսպես, գրքի 163 էջում Կազիմիրովը գրում է.
“В отличие от всех предыдущих договорённостей о прекращении огня действие данного соглашения изначально оформлялось “по умолчанию” как бессрочное: на этот раз специально не был указан какой-либо срок его действия.  С этим  крайне важным обстоятельством согласились все стороны (хотя потом вокруг этого возникли непростые ситуации).”
(Թարգմանությունը. «Ի տարբերություն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների՝ կրակի դադարեցման մասին, այս համաձայնագրի գործողությունն ի սկզբանե ձևակերպվել էր «լռելյայն» որպես ԱՆԺԱՄԿԵՏ. այս անգամ հատուկ չէր նշվել դրա գործողության որևէ ժամկետ: Այս չափազանց կարևոր հանգամանքի հետ համաձայնել էին բոլոր կողմերը (չնայած հետագայում դրա շուրջ առաջացան բարդ իրավիճակներ):)
167-168 էջերում Կազիմիրովը շարունակում է.

“Два месяца спустя, 20-го июля 1994 г., последовало довольно нелепая попытка западников “перехватить”у России майское прекращение огня. Л. Тер-Петросян сообщил мне в Ереване, что из Стокгольма звонил швед Матиас Моссберг и от имени руководства Минской группы (шведы были тогда ее единоличными председателями) предложил… продлить прекращение огня на тридцать дней.
Отвечаю президенту, что часа два назад Моссберг позвонил и мне в Ереван, но ни слова не сказал о таком предложении. Но еще более странно и гораздо важнее другое: как это продлить прекращение огня, которое специально было установлено как бессрочное? Что означало бы это на практике? Фактически дать той или иной стороне возможность через 30 дней отказаться от дальнейшего продления и открыть простор для возобновления военных действий. Разумеется, мы не могли пойти на это - променять бессрочное перемирие на месячное и оказаться затем перед неизвестностью.

… Вместо этого тут же предложил Тер-Петросяну альтернативный вариант. Пусть политические и/или военные руководители сторон периодически (совместно или порознь) подтверждают режим прекращения огня, что только укрепляло бы его. Тер-Петросян одобрил идею. Обсудив ее с Баку и Степанакертом, мы получили согласие всех сторон.

(Թարգմանությունը. «Երկու ամիս անց՝ 1994 թվականի հուլիսի 20-ին, արևմտականները բավականին անհեթեթ փորձ կատարեցին «խլելու» Ռուսաստանից մայիսյան կրակի դադարեցումը: Լ. Տեր-Պետրոսյանը Երևանում ինձ հայտնեց, որ Ստոկհոլմից զանգել էր շվեդ Մատիաս Մոսբերգը և Մինսկի խմբի ղեկավարության անունից (շվեդներն այդ ժամանակ նրա միակ նախագահներն էին) առաջարկել էր… երկարաձգել կրակի դադարեցումը երեսուն օրով:
Պատասխանում եմ նախագահին, որ երկու ժամ առաջ Մոսբերգը զանգել էր նաև ինձ՝ Երևան, բայց ոչ մի խոսք չէր ասել նման առաջարկի մասին: Բայց ավելի տարօրինակ և շատ ավելի կարևոր է մեկ այլ բան. ինչպե՞ս երկարաձգել կրակի դադարեցումը, որը հատուկ սահմանվել էր որպես ԱՆԺԱՄԿԵՏ: Ի՞նչ կնշանակեր դա գործնականում: Փաստացի՝ տալ այս կամ այն կողմին հնարավորություն 30 օր հետո հրաժարվելու հետագա երկարաձգումից և բացել ճանապարհը ռազմական գործողությունների վերսկսման համար: Իհարկե, մենք չէինք կարող գնալ դրան՝ ԱՆԺԱՄԿԵՏ հաշտությունը փոխարինել ամսականով և հայտնվել անորոշության առաջ:

… Փոխարենը անմիջապես առաջարկեցի Տեր-Պետրոսյանին այլընտրանքային տարբերակ: Թող կողմերի քաղաքական և/կամ ռազմական ղեկավարները պարբերաբար (միասին կամ առանձին) հաստատեն կրակի դադարեցման ռեժիմը, ինչը միայն կամրապնդի այն: Տեր-Պետրոսյանը հավանություն տվեց գաղափարին: Քննարկելով այն Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ մենք ստացանք բոլոր կողմերի համաձայնությունը:»)
Արձանագրենք.

Զինադադարի համաձայնության կայացման գործում գլխավոր միջնորդ֊բանակցող Կազիմիրովը իր գրքում մի քանի տեղ աներկբա հաստատում է, որ զինադադարի երկու փասաթղթերն էլ եղել են փաստաթուղթ ԱՆԺԱՄԿԵՏ զինադադարի մասին։

Կազիմիրով վկայում է, որ երկու դեպքում էլ ստորագրող կողմերը, այդ թվում՝ նաեւ Սամվել Բաբայանը, համաձայվնել են զինադադարի ԱՆԺԱՄԿԵՏ լինելու բնույթի հետ։
Սամվել Բաբայանը կեղծում է պատմությունը եւ, վկայակոչելով Կազիմիրովին, կեղծում է նաեւ Կազիմիրովի պնդումների էությունը։
Սա այն է, ինչ պետք է իմանալ Սամվել Բաբայանի ասծների վստահելիության մասին։

Լևոն Զուրաբյան

 

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am