«Պապ, մեզ ստեղ ծեծում են». Իջևանի քրեականի պետը բաժնում խոշտանգել է 19-ամյա տղային

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում 19-ամյա երիտասարդ է ծեծի ենթարկվել: 19-ամյա տղային ծեծի է ենթարկել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում պատմեց ծեծի ենթարկված տղայի մայրը՝ տիկին Գրետան: Նրա պատմելով հոկտեմբերի 4-ին որդին՝ Վահրամ Սիմոնյանը հարեւանի հետ գնում է տան համար վառելափայտ բերելու, սակայն մեքենան անսարք լինելու պատճառով փայտը դատարկում են անտառում եւ ետ վերադառնում: Ճանապարհին նրանց փորձում է կանգնեցնել մի «Մերսեդես» մակնիշի մեքենա: «Որդիս չի իմացել, թե ովքեր են փորձում իրեն կանգնեցնել, չի կանգնել: Հասել է մեր տան բակ, նրա հետեւից մինչեւ բակ եկել է այդ մեքենան, որի միջից իջել են մարդիկ, ովքեր ներկայացել են որպես բաժնի աշխատողներ: Որդիս ասել է, որ ինքը չէր կարող իմանալ, որ իրեն կանգնեցնողները ոստիկաններ են, քանի որ մեքենան ոստիկանական չէ: Այնուհետեւ պայմանավորվել են գնալ բաժին, միջնեկ որդուս հետ բաժին են գնացել նաեւ փոքր որդիս՝ Ժորա Սիմոնյանը, եւ ամուսինս: Բաժնում որպես կասկածյալ են համարել Ժորային (ապօրինի ծառահատում կատարելու-խմբ.), ապա բարձրացրել 3-րդ հարկ եւ սենյակներից մեկում քրեականի պետ Գարիկ (Գերասիմ) Մարդանյան կոչեցյալը երեխային կասկածյալ համարելուց հետո հայհոյել է, ապտակել, ոտքով փորին, ոտքերին հարվածել: Որդիս՝ Ժորան մեկ տարի առաջ լեղապարկի վիրահատության է ենթարկվել, հարվածներից հետո սուր ցավեր է ունենում: Գարիկ Մարդանյանի կողմից ծեծը փորձել է կանխել իր գործընկերներից մեկը, սակայն ապարդյուն: Ծեծից հետո, երբ որդիս սենյակում մենակ է մնացել, զանգահարել է այդ պահին բաժնի դռան մոտ գտնվող ամուսնուս եւ ասել՝ պապ մեզ ստեղ ծեծում են: Միջնեկ որդիս այլ սենյակում է եղել: Ամուսինս հենց շենքի բակում հանդիպել է Մարդանյանին ու հարցրել ինչո՞ւ ես ծեծել իմ երեխային, ի պատասխան Մարդանյանն ասել է, թե լավ եմ արել, գնա որտեղ ուզում ես բողոքի, ի վնաս ձեզ: Դրանից հետո ամուսինս զանգահարել է 1-02, հաղորդում տվել տեղի ունեցածի մասին, հետագայում գործով զբաղվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Գործը քննող քննիչով մենք հիացած ենք»,- մանրամասներ ներկայացրեց 19-ամյա տղայի մայրը: Նրա խոսքով՝ ոստիկանության բաժնից տուն վերադառնալիս Ժորա Սիմոնյանի մոտ ցավեր են սկսվում, անմիջապես տեղափոխում են Իջեւանի հիվանդանոց. «Քանի որ մեկ տարվա վիրահատված էր, սկսեցինք անհանգստանալ՝ մտածելով, որ հարվածներից վնասվել է վիրահատված տեղը: Հիվանդանոցում հետազոտություններ արվեցին, պարզվեց, որ մկանային սուր ցավեր է: Վնասվածքները հերթապահ բժիշկները արձանագրեցին»,- ասաց տիկին Գրետան: Նա նշեց, որ արդեն իսկ հիվանդանոցում մայորի բարեկամները միջնորդի կարգով զանգահարել են ամուսնուն, եւ խնդրել գործը փակել, չբողոքել: Դեպքից հետո ծնողները եկել են Երեւան՝ հանդիպելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, նրանց, սակայն ընդունել է ոստիկանության աշխատակիցներից մեկը եւ խոստացել, որ գործը փակուղի չի մտնի: Տեղեկացանք, որ կոչումով մայոր Գերասիմ (հայտնի է Գարիկ անունով) Մարդանյանը բնակվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: 5-6 տարի է աշխատում է ոստիկանական համակարգում: Դեպքի վերաբերյալ երեկ հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խոշտանգել է Տավուշի մարզի բնակիչ Ժորա Սիմոնյանին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am