Արտաշատի նորընտիր քաղաքապետն ազատվում է Աբրահամյանի կադրերից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նախօրեին աշխատանքից ազատել է նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի կադրերից մեկին՝ «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՍՊԸ տնօրեն Վազգեն Հովհաննիսյանին: Հովհաննիսյանն ինքն է դիմում ներկայացրել, որը ներկայացվել է ավագանու արտահերթ նիստում: Այս յուղոտ պաշտոնում նշանակված անձը Մկրտիչ Ալբերտի Ղազարյանն է՝ Բենիամինյանի մտերիմ շրջապատից: Նշենք, որ հիշյալ ՍՊԸ-ն ստեղծվել էր Արգամ Աբրահամյանի օրոք՝ 2016-ին, որի նպատակն է համայնքին պատկանող կոմունալ կառույցների, բնակֆոնդի, բնակելի շենքերի եւ շինությունների պահպանման, շահագործման եւ վերանորոգման աշխատանքների կազմակերպման եւ կատարման միջոցով շահույթ ստանալը: Ընկերության գործունեության ժամկետն անսահմանափակ է (Պետռեգիստրում 1995թ. գրանցված է նաեւ «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՓԲԸ-ն): Նկատենք, որ ավագանու որոշմամբ արդեն մի քանի բնակարան է նվիրվել համայնքի բնակիչներին: Վերջին թարմ դեպքը նախօրեին էր: Ավագանու արտահերթ նիստում, ընդառաջելով համայնքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բնակչի՝ համայնքապետարան հասցեագրված 16.11.2017 թ. դիմումին, համայնքի սեփականությունը հանդիսացող 38.04 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը որոշվել է նվիրել բնակչին: Որպես ժամանակավոր կացարան, բնակիչն այդտեղ ապրել է 1994-ից: Չտեսնված օպերատիվություն է՝ բնակարան նվիրելու խնդրանքով դիմում ես հղում համայնքապետարան, եւ 13 օր անց, առանց ձգձգումների ու քաշքշուկների, դիմումդ բավարարվում է: Ավագանու այս տարվա նախորդ նիստերում համայնքային սեփականություն հանդիսացող այլ բնակարաններ էլ են նվիրվել: Մասնավորապես՝ Մխչյան փողոցի (այս փողոցի հասցեներից մեկում է ներկայում հաշվառված նաեւ Բենիամինյանը) 119 բազմաբնակարան շենքի 38,97 քմ մակերեսով, Շահումյան փողոցի շենքերից մեկի 20,56 քմ մակերեսով բնակարանները: Մեկ տարի առաջ էլ, երբ քաղաքապետն Արգամ Աբրահամյանն էր, բնակարանների հերթական նվիրատվությունները տեղի ունեցան: Մասնավորապես՝ Դուրյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի 74,55 քմ մակերեսով եւ դարձյալ Շահումյան փողոցի թիվ 2 շենքի 51,66 քմ մակերեսով բնակարանները նվիրվեցին համայնքի բնակիչներին: Նախանձելի առատաձեռնություն»: Մանրամասը ` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am