Քաղաքական անմեղսունակությո՞ւն, թե ծառայություն իշխանություններին

Ելք-ը նույն ջանասիրությամբ շարունակում է առաջ բրդել իր նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Երեկ այս թեմայով խորհրդարանական լսումներ էին հրավիրել, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախագիծը քննարկել։ Ելք-ի պատգամավորներն իրենց նախաձեռնությունը հիմնավորում են փաստերով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ԵԱՏՄ համաձայնագիրը չի գործում, քաղաքացիների դեպորտացիան սովորական երևույթ է դարձել հատկապես ԵԱՏՄ անդամ ամենախոշոր երկրում՝ Ռուսաստանում, վարչական երեք իրավախախտման դեպքում իրականացվում են ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանից Հայաստան ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական դժվարություններ, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն կարողանում Հայաստանի վարորդական իրավուքններով այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնել»,-այսօրվա նիստում էլ հայտարարել է Մարուքյանը։ Իհարկե, ընդունելով այդ ամենը եւ այն, որ ԵԱՏՄ-ն մեզ վնասից բացի օգուտ չի տվել, այդուհանդերձ խիստ անհասկանալի է «Ելք»-ը ինչպե՞ս է պատկերացնում Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող Հայաստանը ինչպես կարող է իրեն թույլ տալ դուրս գալ այդ միությունից, երբ Հայաստանում ամենամանր հարցերը լուծվում են Ռուսաստանի թելադրմամբ։ Մի՞թե հիմա հնարավոր է այդ ճանապարհով ընթանալ։ Միթե ելքը քաղաքականապես այսքան անմեղսունակ է, որ չի հասկանում այս մասին։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում փորձ է արվում ձեւավորել ընդգծված արեւմտամետ ընդդիմությունը, որը հարկ եղած դեպքում Սերժ Սարգսյանին Ռուսաստանի առջեւ մանեւրի հնարավորություն կտա։Իսկ առհասարակ որպես կանոն նման միությունները մահանում են բնականոն ճանապարհով, ինչպես օրինակ ԽՍՀՄ-ն։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը այս համատեքստում բազմանշանակ հարց ուղղեց Մարուքյանին՝ ինչու՞ հարց չի դրվում ԱՊՀ-ից դուրս գալու, ՀԱՊԿ-ից դուրս գալու և ինչու՞ հարց չի դրվում Հայաստանի իշխանությունների առջև՝ սկսել բանակցություններ նոր ասոցացման համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ։ Մարուքյանն ասաց, որ «Ելք» դաշինքի տեսլականը հետևյալն է․ «Մենք ջատագովներն ենք ասոցացման համաձայնագրի՝ պահպանելով ԱՊՀ և այլ երկրների հետ մեր հարաբերությունները։ Ինչու՞ հարց չի դրվում ՀԱՊԿ-ից դուրս գալու։ Երբ որ մենք կունենանք ինչ-որ այլ անվտանգային համակարգ՝ որպես այլընտրանք առաջարկելու ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը մեզ կխանգարի դրան անդամակցել, մենք կքննարկենք այդ հարցը։ Իսկ ԱՊՀ-ի հետ կապված՝ դա մեզ չի խանգարում այլ երկրների հետ տնտեսական գործունեություն ծավալելու և չի ոտնահարում Հայաստանի շահերը»։ Արձագանքելով Մարուքյանի պատասխանին՝ Արարատ Զուրաբյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ այս կառույցներից որևէ մեկից դուրս գալը նույնն է, ուստիև գտնում եմ, որ ավելի նպատակահարմար կլիներ ձեր այդ այլընտրանքային կոչված բանակցությունները վարվեին, հասնեիք մի մակարդակի, որ Հայաստանն իրոք ունենար այլընտրանք, նոր այս հարցը դրվեր։ Ես կարծում եմ, որ այս հարցի բարձրացումը դիտարկվելու է Հայաստանի կողմից հեռացում»։ Նույն խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ ասաց, որ ինքը կարծում է՝ ճիշտ կլիներ, որ սպասեինք, չշտապեինք, քանի որ Հայաստանը օրերս ԵՄ-ի հետ ստորագրեց նոր համաձայնագիր։ Ի դեպ, եթե Աղաղաբաբյանը դեմ քվեարկեց, որպեսզի նախագիծը մտնի մեծ օրակարգ, ապա Զուրաբյանը կողմ էր։ Գրանցվեց երկու կողմ ՝ Զոււրաբյանն ու Արտակ Զեյնալյանը: Դեմ քվեարկեցին պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Շիրակ Թորոսյանը, Հերմինե Նաղդալյանը, Արմեն Աշոտյանը և Արմեն Ռուստամյանը: Նոր կանոնակարգը սակայն թույլ է տալիս, որ բացասական եզրակացությամբ էլ նախագծերը մտնեն լիագումար նիստի օրակարգ, եթե ընդդիմությունն է առաջարկում։ Անի Սահակյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am