Շիրակի պետհամալսարանից 7 ուսանող ռեկտորի մեղավորությամբ դուրս է մնացել. Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սկանդալային եւ անտրամաբանական իրադարձությունները շարունակում են ցնցել Շիրակի Մայր բուհը: Ուսումնական գործընթացից երեք ամիս անց ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել է յոթ ուսանող՝ բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից: Այդ ուսանողներն են՝ ՆԶՊ 2-րդից 3-րդ կուրս փոխադրված Ուստյան Զավենը,Ղզրոյան Նարեկը, Ալեյան Սեյրանը, Բարսեղյան Հայկը, Մկրտչյան Դավիթը եւ ՆԶՊ 1-ինից 2-րդ կուրս փոխադրված Բերնեցյան Խաչատուրը եւ Գասպարյան Վաղարշակը: Նախ նշեմ,որ ՆԶՊ-ն լինելով թողարկող ամբիոն որեւէ ֆակուլտետի մեջ մտած չէ,որը կոպտորեն խախտում է ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքը եւ ռեկտորի թեթեւ ձեռամբ նա է համարվում այդ բաժնի դեկանը: Այսինքն` Սահակ Մինասյանը ոչ միայն ՇՊՀ-ի ռեկտորն է, այլեւ ՆԶՊ-ի դեկանը: Երբ մայիս ամսին կառուցվածքային վայ-բարեփոխումներ էր անում բարեփոխիչ ռեկտորը, նրա հիմնական անձնական ցանկություններից մեկը նախազորակոչային բաժինը գործող ֆակուլտետի կազմից առանձնացնելն էր: Հետեւանքը երկար սպասեցնել չտվեց: Բուհից դուրս մնացած որոշ ուսանողների հետ զրույցից պարզեցի,որ նրանք ունեցել են ակադեմիական պարտք «հոգեբանություն» առարկայից, սակայն հնարավորություն չեն ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ռեկտոր-դեկանը կամ համալսարանի վարչական այլ պատասխանատու նրանց չի իրազեկել, որ ենթակա են հեռացման, առավել եւս, նրանց համար չեն կազմակերպվել 1-ին եւ 2-րդ լուծարքները: Այսինքն` ռեկտոր-դեկանը կոպտորեն խախտել է 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի մասին օրենքը՝ ըստ որի, ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը:Սակայն վտարված ուսանողները զրկված են եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները նրանց համար չեն կազմակերպվել առհասարակ: Ավելին, այդ յոթ ուսանողներն էլ սեպտեմբերի 20-ին ստացել են փոխադրականներ եւ տեղափոխվել են համապատասխանաբար 3-րդ եւ 2-դ կուրս: Շատերը նաեւ վարձավճարն են մուծել... Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձեւավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձեւավորել եւ վտարված ուսանողներից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով Բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողը իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ: Սակայն ՇՊՀ ռեկտորն,ով աչքի է ընկնում իր կամայականություններով եւ բուհի նկատմամբ գործած բազմաթիվ հանցագործություններով, ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին նախ տվել է հաջորդ կուրս փոխադրվելու իրավունք, ապօրինաբար որոշներից վարձավճար է գանձել` կոպտորեն խախտելով օրենքը, սեպտեմբերի 20-ից երկու ամիս եւ մեկ շաբաթ անց միայն տեղեկացրել է ուսանողներին, որ նրանք վտարված են բուհից: Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունում տեղյակ են, թե այս օրերին ինչ է կատարվում ՇՊՀ-ում: Ռեկտորի կողմից յոթ ուսանողների վտարումը հակաօրինական է: Ռեկտոր Մինասյանը հիմա կփորձի չքմեղանալ, կամ այս ամենում կմեղադրի ինչ-որ մեկին,կամ էլ կհայտարարի, որ տեղի է ունեցել թյուրիմացություն եւ ակադեմիական պարտք ունեցող ուսանողները սխալմամբ տեղափոխվել են հաջորդ կուրս: Ինչ էլ ասի կամ պատճառաբանի ռեկտոր Մինասյանը, նա էլ շատ լավ գիտի,որ գործել է հանցանք եւ առավել եւս իր «թյուրիմացությունների» պատճառով ուսանողները չպետք է տուժեն: Հավելեմ, որ ըստ վտարված ուսանողների,նրանք բազմիցս բարձրաձայնել են,որ «հոգեբանություն» առարկայից պարտք ունեն,մոտեցել են համապատասխան ամբիոն,որտեղ նրանց ասել են,որ դասավանդող դասախոսը հիվանդ է եւ աշխատանքի չի գալիս: Իրոք, այդ դասախոսը 2 ամիս բացակայել է... Բոլոր նորմալ բուհերում,եթե դասախոսը երկարատեւ բացակայում է,ապա նրան փոխարինում է այլ դասախոս: Սակայն դա վերաբերում է նորմալ բուհերին, իսկ Շիրակի պետհամալսարանը արդեն երկու տարի դարձել է «կրթական գործի Կոլումբոս» Սահակ Մինասյանի «լաբորատոր առնետը»: Ինչ փորձարկումներ ասես չի անում բուհի, այսինքն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության վրա, որոնց մեծ մասն ուղղակի մահացու է բարձրագույն կրթության համար: Յոթ ուսանողների դուրս մնալը ՇՊՀ-ից նաեւ բացահայտեց այն փաստը,որ շատ բաժիններում իրավիճակը բարձիթողի է: Ինչպես ասում են գյումրեցիները՝ «Շունը տիրոջը չի ճանաչում»: Հ.Գ.Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունը արձագանքելու՞ է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի այս հանցագործությանը, թե Լեւոն Մկրտչյանը սա էլ «թերություն» կանվանի ու կասի` կեցցե՛ կոռուպցիայի դեմ պայքարող Սահակ Մինասյանը…»:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am