Ինչու Սամվել Բաբայանի եզրափակիչ դատական նիստին այդպես էլ ներկա չգտնվեցին ՕՐՕ դաշինքի անդամները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եզրափակիչ դատական նիստին այդպես էլ ներկա չէին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Եվ սա այն դեպքում, որ Բաբայանին ձերբակալեցին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ վերջինս աջակցում էր հենց ՕՐՕ դաշինքին: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ այս օրերին Հայաստանում չեն դաշինքի առաջնորդներից երկուսը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ահա «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը Հայաստան էր ժամանել Բաբայանի եզրափակիչ դատական նիստից դեռ օրեր առաջ, սակայն Բաբայանի կողքին չէր: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Օսկանյանից անձամբ ճշտել՝ նախ վերաբերմունքը Բաբայանի պատժաչափի մասին, ապա հասկանալ՝ ինչու նրա կողքին չէր: Նրան ուղղված երկու հարցերին ի պատասխան՝ Օսկանյանը նշեց, թե շատ կարեւոր գործերով է զբաղված եւ ոչ հիմա, ո՛չ էլ հետո չի պատասխանելու հարցերին: «Ես շատ զբաղված եմ, չեմ կարող պատասխանել, ուղղակի չեմ պատասխանելու»,- արձագանքեց նա: Թերեւս այդ նույն «զբաղվածությունն է» պատճառ եղել՝ իրենց քաղաքական թիմի անդամ Սամվել Բաբայանին կարեւոր պահին մենակ թողնելու համար»: Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am