Թերակատարվել են պետական կարևորագույն ծրագրեր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։

Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։

Արտահանումը և ներմուծումը կտրուկ կրճատվել են՝ համապատասխանաբար 61.8%-ով և 47.9%-ով։ Այսպիսի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների զգալի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Եկամուտների գերակատարման հիմնական աղբյուրը այլ եկամուտների գծով մուտքերն են, որոնց կատարողականը 149.6% է։ Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, այս թերակատարումը խոսուն է ամբողջ կառավարող ժամանակահատվածի համար, քանի որ դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում շարունակական թերացում կա։

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ պլանից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Թերակատարված գումարի 37.6%՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։

Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4% և 67.1%։
Այս տարի ևս թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։

Կապիտալ ծախսերի ցածր կատարողականը, հատկապես ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի գծով, արտահայտվել է նրանով, որ ծրագրված 170.2 մլրդ դրամից իրականացվել է ընդամենը 29.9%՝ 50.9 մլրդ դրամ։ Իշխանությունը շեշտում էր այս ծրագիրը որպես բյուջեի առավելություն, սակայն գործնականում կատարողականը խիստ անհամապատասխան է։

Թերակատարվել են բոլոր պատասխանատու մարմինների ծրագրերը, հատկապես՝

Պաշտպանության նախարարություն – 57.5%,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն – 53.0%,

Շրջակա միջավայրի նախարարություն – 48.9%,

Առողջապահության նախարարություն – 36.7%։

Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը չի կարողանում արդյունավետ իրականացնել պետական կարևորագույն ծրագրերը, ինչպիսիք են՝

ՀՀ պաշտպանության ապահովում,

Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում,

Գյուղատնտեսության խթանում,

Թվային փոխակերպման գործընթացի իրականացում,

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում։

Պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ, փոխարենը ծրագրված էր 233.3 մլրդ դրամ պակասուրդ, ինչը բացատրվում է ծախսերի ցածր կատարողականով։

Մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պայմանավորված է պետական կառավարման թերություններով և տնտեսության նվազած դիմադրողականությամբ, իսկ բացասական միտումների խորացման ռիսկերը մեծանում են՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Որ երկրներին է Իրանը սպառնում է հարվածել Իլիա Բ-ի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության. Վեհափառ Բաքվում անհանգիստ են Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները Համաշխարհային եկեղեցիների առաջնորդների ցավակցությունները` Համայն Վրաստանի Կաթողիկոսի մահվան դեպքով ԻՀՊԿ-ն զգուշացնում է ԱՄԷ-ի և Կատարի նավթային օբյեկտների մոտ գտնվողներին լքել այդ հատվածները Իսրայելը Լիբանանի հարավի բնակիչներին նախազգուշացրել է Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից Իրանից բնական գազի մատակարարումը դադարեցվել է Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Սամվել Կարապետյանի առաջարկը զինծառայողներին (video) Ընդդիմադիր ուժե՛ր, ձեզ եմ ասում․․․ մի՛ արեք նման բաներ, թե չէ․․․ Արշակ Զաքարյան (video) Չե՛մ վախենում ասել․․․ հերթով լսե՛ք՝ ինչ է արել ու անելու Ռոբերտ Քոչարյանը․ Գառնիկ Դանիելյան (video) Ռուսաստանը երեկ աննախադեպ ավերիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային. Տիգրան Չոբանյան (video) Ձեզ ասում եմ՝ Փաշինյանն արդեն հանձնել է Հայաստանի օդային տարածքները․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Որտե՞ղ է ապրում Աննան (video) Իմ հերը միլիարդատեր չէր, բայց․․․ Գևորգ Պապոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am