Հանրային Ռադիոյի աշխատակիցները՝ ընդդեմ տնօրենի. Խախատված իրավունքները փորձում են վերականգնել դատական կարգով

Հանրային Ռադիոյի աշխատակիցները դատական կարգով փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները։ «Դատալեքս» համակարգի ուսումնասիրությունից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Հանրային ռադիոյի աշխատակիցները հերթով հայցեր են ներկայացնում դատարան՝ ընդդեմ «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ի՝ վիճարկելով ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումները։

Պարզվում է՝ Արմեն Քոլոյանը, Ռադիոյի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո, որոշել է «ազատվել» աշխատակիցներից, նշանակումից հետո դեռ մեկ տարին էլ չբոլորած, մասսայաբար կարգապահական տույժերի է ենթարկում կառույցի երկարամյա աշխատակիցներին, այդ թվում՝ լրագրողներին, վերջիններս էլ ստիպված դիմում են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները։ Միայն այս տարվա առաջին ամիսների ընթացքում արդեն մի քանի աշխատակից դիմել է դատարան։


Ավելին, գործերից մեկով Քոլոյանն արդեն պարտվել է դատարանում։ Փաստաբան Սիրուշ Աղվանյանը, որը Հանրային ռադիոյի իրավաբանն էր և 2024թ․ նոյեմբերի 4-ին Քոլոյանի որոշմամբ կարգապահական տույժի է ենթարկվել, ինչը վիճարկել է դատական կարգով։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տ․ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 25-ին բավարարել Սիրուշ Աղվանյանի հայցադիմումը՝ Քոլոյանի որոշումը ճանաչելով անվավեր։

Վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Պատասխանող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը կքննվի դատավոր Նորա Կարապետյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Անի Մխիթարյանի և Սամվել Գրիգորյանի։

Այս գործից բացի Աղվանյանը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմեն Քոլոյանի մեկ այլ՝ 2024թ․ դեկտեմբերի 23-ի հրամանը, որով ինքն ազատվել էր աշխատանքից, միևնույն ժամանակ, Աղվանյանը պահանջել է հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Այս հայցադիմումը դեռևս քննության փուլում է։

Հիշեցնենք, որ Արմեն Քոլոյանը Հանրային Ռադիո ՓԲԸ տնօրեն է նշանակվել 2024թ․ հուլիսի 31-ին։ Նրա նշանակումն այդ պաշտոնին ուղեկցվել է բավականին մեծ աղմուկով, ինչը չի մեղմվել նաև պաշտոնավարման ընթացքում։ Քոլոյանը հենց պաշտոնավարման սկզբնական շրջանում էլ աչքի է ընկել իր կոնկրետ ուղղվածությամբ՝ «Ռադիոլուր» լրատվականի սենյակում տեղադրելով Բաքվի ժամը, ինչն աշխատակիցների կողմից հեռացվել է։ Պակաս ուշադրության կենտրոնում չէ նաև նրա կինը, որը սոցիալական ցանցերում աչքի է ընկել բռնի տեղահանված արցախցիներին թիրախավորելով և նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելով։ Իսկ վերջերս էլ պարզվեց, որ նույն Քոլոյանն է ենթարկվել կարգապահական տույժը՝ գնումների կարգը խախտելու համար։ Բայց Հանրային հեռարձակողի խորհուրդը սահմանափակվել է միայն նկատողությամբ։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am