ԻՀՊԿ խոսնակը սպառնացել է ջախջախիչ պատասխան տալ Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նայեինին խիստ նախազգուշացում է հղել Իսրայելին՝ նշելով, որ ցանկացած հարված կստանա ջախջախիչ պատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։«Եթե մոլորության մեջ գտնվող սիոնիստական ​​ռեժիմը հիմար քայլ կատարի և հարձակվի, ապա կստանա ավերիչ և վճռական պատասխան իր փոքր աշխարհագրական տարածքում», – հայտարարության մեջ նշել է բրիգադի գեներալ Նայեինին։

Խոսնակն ընդգծել է, որ Իրանի ռազմական հզորությունը շատ է աճել նախկինի համեմատ՝ մատնանշելով, որ «մենք նախորդ տարիների համեմատ ավելի ուժեղ ենք դարձել տարբեր բնագավառներում, և մեր ռազմական առաջընթացը հիանալի է»։

«Աշխարհում և տարածաշրջանում կայունությունը չի վերականգնվի, քանի դեռ Իսրայելը չի ​​ոչնչացվել», – հավելել է ԻՀՊԿ խոսնակը։

Իր հերթին մայիսի 22-ին Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության գագաթնակետում՝ զգուշացնելով, որ իրանական բանակը ցանկացած սպառնալիքի համաչափ պատասխան կտա։

Ավելի վաղ ամերիկացի մի շարք պաշտոնյաներ CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, արձագանքելով այս տեղեկություններին, նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարին՝ նշելով, որ իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի դեպքում Իրանը Միացյալ Նահանգները կդիտարկի որպես այդ գրոհի մեղսակից և կստիպի պատասխան տալ դրա համար։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am