Արցախի նախագահ է ընտրվելու Սամվել Շահրամանյանը, ես որեւէ հետաքրքրություն չունեմ. Սամվել Բաբայան

Երեք Արցախի խորհրդարանն ընտրել է իր նախագահին՝ Աշոտ Դանիելյանին, հետո էլ կընտրեն հանրապետության նախագահին. ես կողմ եմ ատրիբուտները պահելուն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Մենք որեւէ մեկին դեմ չենք, որեւէ բանի չենք խառնվել։ Դեռ 5 ամիս առաջ ես խոսել եմ Սամվել Շահրամանյանի հետ, ասել եմ, ո մենք չենք մասնակցում քաղաքական այդ վայրիվերումներին։ Մասնատողներին ինձ մոտ մի փնտրեք»,–ասաց նա։

Պնդումներին, որ ինքն ուզում է արցախցիներին իր կողմը թեքել, Սամվել Բաբայանն ասաց. «Էդ ասողները իրենք են այդպես անում։ Կգա օրը՝ կիմանաք, օրինակ իշխանական թեւից։ Հիմա չեմ ուզում ասել, կմտնենք ընտրական փուլ, անուններով կտամ, թե ով է զբաղվում, որ ղարաբաղյան թեւը պոկի, մի մաս տանի իր տակ։ Կասեմ՝ իշխանության մեջ ովքեր են, ընդդիմության մեջ ովքեր են այդ ուղղությամբ աշխատում։ Ես դրա մեջ չկամ, դրա համար մտահոգվելու խնդիր չունեմ։

Ես որեւէ հետաքրքրություն չունեմ Արցախի շրջանակներում, Արցախի գործող իշխանությունը դա գիտի ու հասկանում է։ Իմ խնդիրն է ստեղծել էլեկտրոնային հարթակ ադրբեջանահայության խնդիրներով զբաղվող, նրանց փաստաթղթավորել, միջազգային դատարան դուրս գալ, ապացուցել նրանց ցեղասպանությունը, հասնել փոխհատուցման։ Ես դրանով եմ զբաղվում՝ առանց ղարաբաղցիներին խանգարելու»,–ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ միջազգային դատական ատյաններում իրենք հաստատ հաջողելու են։

Սամվել Բաբայանը համոզված է, որ Արցախի նախագահի պաշտոնում մնալու է Սամվել Շահրամանյանը. «Երեկ ընտրվել է Արցախի ԱԺ նախագահը, մեկ շաբաթվա մեջ էլ ընտրվելու է Սամվել Շահրամանյանը, ու վերջ»։

Սամվել Բաբայանը նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են իր դեմ։

դիտվել է 259 անգամ
Լրահոս
ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ․ Ռոբերտ Քոչարյան Ինչ որոշում է կայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկվածների նկատմամբ․ մանրամասներ ՔՊ-ն ունի համազգային աղետի նոր ծրագիր (video) Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ իրանագետ Աջակցում ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին․ Էրդողան Թրամփը հայտարարել է, որ կարող է անձամբ մեկնել Իսլամաբադ՝ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը Իշխանությունը որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք․ Գոհար Ղումաշյան Միացյալ Նահանգներն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին Մենք ունենք հնարավորություն պատմական խաղաղության համաձայնագիր կնքել Լիբանանի հետ․ Նեթանյահու Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թրամփը ասել է, որ հնարավոր է չհաջողվի կարգավորել իրավիճակը Իրանի հետ Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին. «Հրապարակ» Ինչու՞ Էրդողանը չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ. «Հրապարակ» Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. «Իրավունք» Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Բռնարարները պարգևատրվել են շնորհակալագրերով. «Հրապարակ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել. «Իրավունք» Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am