Հերթական գրառումը... անբարոյական, հրեշ, մաֆիոզ

Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները եւ իսկապես վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը.

«Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, ու չգիտեմ` ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։

Ու ի՞նչ...Ոչինչ։ Բա հիմա ինչու՞ եք վախենում ։

Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում։ Պարզվեց` դուք այլ լեզու չեք հասկանում։ Ստիպվա’ծ էի ձեզ հասկանալի լեզվին անցնել։

Այնպես որ, մի՛ վախեցեք իմ գրառումներից։ Եւ ընդհանրապես, ոչ մի բանից մի’ վախեցեք։

Պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք…

Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ տգետ եք։ Որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում` նույնիսկ խոսքը։

Եւ միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված եւ ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում։ Ախր սրա’ համար եմ ասում՝ Կրթվելը նորաձեւ է։

Ինչեւէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ։ Մինչ այդ, սակայն, ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին՝ առանձին-առանձին։ Եւ հատկապես իմ՝ հարստություն կուտակելու մասին ոմանց անբայո ֆանտազիաներին։

Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն՝ բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչու՞ է այդչափ հարստություն ունենալով հանդերձ, վարչապետի տիկին լինելով հանդերձ, աշխատավարձով աշխատում հիմնադրամում։


Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»։

դիտվել է 1632 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am