Հայաստանը իշխանավորների հարաբերական բարոյականության թակարդում

“Հարաբերականության տեսությունը վերաբերում է ֆիզիկային, բայց ոչ էթիկային», - ասել է Ալբերտ Այնշտայնը՝ ընդգծելով բարոյական սկզբունքների բացարձակությունը։ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական և էթիկական ուղեցույցների և պատասխանատվության աներկբա գործող մեխանիզմների բացակայությունը դարձել է քրոնիկ խնդիր և խաթարում է հասարակության հիմքերն ու պետության նկատմամբ հավատը։

Թեև ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ դառնալիս և ԵՄ-ի հետ գործընկերակցության հաստատելիս Հայաստանը հանձն է առել գործադրել հասարակության առջև բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմնարար սկզբունքները, սակայն վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ սկանդալները, այդ թվում՝ բյուջետային միջոցների չարաշահման և յուրացման բացահայտված դեպքերը վկայում են, որ իշխանությունը շրջանցում է դրանք կանխելու և պատժելու նպատակով սահմանված միջազգային չափորոշիչները։

Այսպես, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամում (ԱՆԻՖ) բյուջետային միջոցների յուրացման փաստերը բացահայտեցին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների և հարազատների շահերի բախումը կարգավորող արդյունավետ համակարգի բացակայությունը։ ԱՆԻՖ-ի չարաշահումները խորհրդարանում քննարկելու ընդդիմության վերջին փորձը ընդհատվեց վարչապետի և նրա թիմակիցների ամոթալի օբստրուկցիայով։ Կոռուպցիան դատապարտելու խորհրդարանական փոքրամասնության արդարացի ձգտումը բախվում է մեծամասնության սպառնալի դիմադրությանը նաև դատական համակարգի քաղաքական ենթակայության պատճառով և անհնար դարձնում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անաչառ իրավական արձագանքն իսկ։ Վերևների անպատժելիությունը նեգատիվ սուբլիմացիայի է ենթարկվում հիասթափության, ցինիզմով, հանցավորության տեսքով։

Կառավարության և խորհրդարանի անդամների համար էթիկայի և վարքագծի կանոնագրքի բացակայությունը ծանր քարի պես ընկած է իրավական, ժողովրդավարական պետության կառուցելու ճանապարհին։ ԵԱՀԿ շատ երկրներ վաղուց ունեն կանոնակարգեր, որոնք հստակ և խստորեն սահմանում են պաշտոնյաների հանրային վարքագծի նորմեր, շահերի բախումը կարգավորող և պետական սեփականության օգտագործման հստակ կանոններ, հրապարակային հայտարարությունների պահանջներ և ստի ու չարաշահումների համար պատասխանատվության գործուն միջոցներ։ Մինչդեռ Հայաստանում իրավական կարգավորումից դուրս են մնում նույնիսկ կառավարության անդամների՝ խորհրդարանում միայն ճշմարտությունն ասելու պարտավորությունը և ստելու համար պատասխանատվությունը, չկան հանրային ռեսուրսների (ծառայողական մեքենաների, ինքնաթիռների, կեցավայրերի, ամառանոցների, գրասենյակների և այլն) օգտագործումը կանոնակարգող և վերահսկելի գործիքներ։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամուսիններին ենթակա բարեգործական հիմնադրամների միջոցների օգտագործման մասին տվյալները փակ են, ինչը և ծնում է կոռուպցիա, հովանավորչություն, այլ չարաշահումներ։

GRECO (Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի մարմին) և OECD/ACN (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոռուպցիայի դեմ պայքարի ցանց) միջազգային կազմակերպությունների վերջին զեկույցները Հայաստանի մասով ընդգծում են անհապաղ բարեփոխումների անհրաժեշտությունը։ GRECO-ի վերջին զեկույցի (2024թ. ապրիլ) համաձայն, չնայած որոշ բարեփոխումների, ՀՀ կառավարությունը դեռևս չի մշակել ավագ պաշտոնյաների համար ինտեգրված էթիկայի համակարգ։ Երկիրը պարտավոր է մինչև 2025թ. սեպտեմբերը հաշվետվություն տալ GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ, և, որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ազգային պատվիրակության նախկին ղեկավար (1998-99թթ.), կարծում եմ, սա խորհրդարանական ընդդիմության ձեռքում իրական հնարավորություն է ներկայացնելու միջազգային հանրությանը GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ իրենց գնահատականները և առաջարկները։

Իր հերթին, OECD/ACN-ը մատնանշել է կոռուպցիայի վերաբերյալ դատապարտումների ցածր մակարդակը, չարաշահումների վերաբերյալ հաղորդում ներկայացողների անբավարար պաշտպանությունը և մեկ աղբյուրից ոչ թափանցիկ գնումների բարձր տոկոսը, ինչը նպաստում է իշխանության մարմիններում չարաշահումների և կոռուպցիա արմատավորմանը։

Հայաստանի հանրությունը գիտակցում է, որ իշխանության համակարգում խիստ պակասում է ազնվությունը, պարկեշտությունը, թափանցիկությունը և պատասխանատվության վրա հիմնված քաղաքական մշակույթի ձևավորման սուր անհրաժեշտություն կա։ Պետական պաշտոնյաների համար արդյունավետ էթիկայի կանոնագրքի ընդունումը՝ հիմնված վերահսկողության և պատժամիջոցների արդյունավետ մեխանիզմների վրա, հանրային վստահությունը վերականգնելու առաջին քայլը կլինի։ Միայն բարոյական հարաբերականությունից հրաժարվելով և պարկեշտ վարքագծի բացարձակ նորմեր հաստատելով է հնարավոր կանխել քաղաքական վերնախավի բարոյալքումը և ամրապնդել մեր պետության հիմքերը։

Արմեն Մարտիրոսյան

ՀՀ Գերագույն Խորհրդի (1990-95թթ.) և Ազգային Ժողովի (1995-99թթ.) պատգամավոր

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am