Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են հասցրել միմյանց տարածքին. կան զոհեր, վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերն էլ հայտնել են մարդկային կորուստների և ավերածությունների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը խոցել են 105 անօդաչու սարք, որոնց մեկ երրորդը թռչում էր Մոսկվայի ուղղությամբ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 22-ի գիշերվանից խոցվել է Մոսկվա թռչող 31 անօդաչու։

Ժամանակավորապես սահմանափակվել է «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը։ Մոսկվայի վրա հարձակումները և օդանավակայանների փակումը շարունակվում է արդեն երկու օր։ Մայիսի 21-ին Սոբյանինը հայտնել էր 27 ԱԹՍ-ի խոցման մասին։

Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից մեկ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, Telegram-ում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում է, որ Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, վնասվել են նաև այլ բնակելի տներ, տուժել է երկու մարդ։Լիպեցկում, Տուլայում, Վլադիմիրում և Օրյոլի մարզում ԱԹՍ-ների հարձակման ժամանակ անջատվել է շարժական ինտերնետ կապը։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ լույս մայիսի 22-ի գիշերը Ռուսաստանը 128 ԱԹՍ է արձակել երկրի վրա, որոնցից 74-ը խոցվել են, մյուսները կորել ռադարներից կամ ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Արձակվել է նաև մեկ «Իսկանդեր-Մ» հրթիռ»։ Տուժել են Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Նիկոլաևի մարզերը։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերի կողմից Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության հետևանքով առավոտյան երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Խերսոնում առավոտյան ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video) Քանի անգամ զգուշացրել եմ կառավարությանն․ այս հարցը պետք է անհապաղ լուծվի․ Գառնիկ Դանիելյան (video) ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանի ողջ տարածքով Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․ Վահե Հովհաննիսյան Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am