Զինծառայողի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը (աղյուսակ)

2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը): Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:

Սննդի տեսակ ՊՆ ՈՍ ԱԱԾ ԱԻՆ
Հաց՝ ցորենի ալյորից, 1-ին տեսակի 650 գր 700 գր 750 գր 750 գր
Ալյուր՝ ցորենի, 1-ին տեսակի 10 գր 10 գր – –
Ձավարեղեն՝ տարբեր 120 գր 120 գր 120 գր 120 գր
Մակարոնեղեն 40 գր 40 գր 40 գր 40 գր
Միս՝ ոսկռոտ 175 գր 175 գր 175 գր 175 գր
Ձուկ՝ սառեցված, առանց գլխի 100 գր 100 գր 100 գր 100 գր
Կենդանական ճարպ՝ մարգարին 20 գր 20 գր 20 գր 20 գր
Բուսական յուղ՝ ձեթ 20 գր 20 գր 20 գր 20 գր
Կարագ՝ սերուցկային 20 գր 20 գր 20 գր 20 գր
Հալած պանիր 30 գր 20 գր 25 գր 25 գր
Խտացրած կաթ՝ շաքարով 20 գր 40 գր 100 գր (կաթ) 100 գր (կաթ)
Հավի ձու (շաբաթական) 4 հատ 4 հատ 4 հատ 4 հատ
Շաքարավազ 60 գր 70 գր 70 գր 70 գր
Կերակրի աղ 20 գր 30 գր 20 գր 20 գր
Թեյ 1 1 1 1
Դափնու տերև 0,1 գր 0,1 գր 0,2 գր 0,1 գր
Պղպեղ՝ կարմիր 0,2 գր 0,3 գր 0,3 գր 0,3 գր
Պղպեղ՝ սև 0,2 գր – – –
Քացախ 1 գր 1 գր 2 գր 2 գր
Տոմատի մածուկ 6 գր 6 գր 6 գր 6 գր
Կետչուպ 20 գր 20 գր – –
Կարտոֆիլ 600 գր 600 գր 600 գր 600 գր
Կաղամբ 130 գր 130 գր 130 գր 130 գր
Գազար 50 գր 30 գր 50 գր 50 գր
Բազուկ 30 գր 50 գր 30 գր 30 գր
Գլուխ սոխ 50 գր 50 գր 50 գր 50 գր
Օշարակ 28 գր 28 գր 200 գր (հյութ) 200 գր (հյութ)
Թարմ լոլիկ, կամ վարունգ 40 գր (հուլիս-սեպտեմբեր) – – –
Չորացած կանաչի՝ տարբեր 0,5 գր – – –
Խնձոր 100 գր (օգոստոս-նոյեմբեր) – – –
Մուրաբա 20 գր (հոկտեմբեր-ապրիլ) – – –
Մարինադ 40 գր (դեկտեմբեր-հունվար) – – –
Մանանեխի փոշի – – 0,3 գր 0,3 գր
Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։ Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։ Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։ Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։ Ռաֆայել Աֆրիկյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am