ՊԵԿ-ը տպավորված է

Տպավորիչ հարկային մուտքերի աճ՝ ռոյալթիի վճարման գծով Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ավելացել են նաև մյուս հարկատեսակների մուտքերը   Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ: Իսկ ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 6,3 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Ի դեպ, 0,3 մլրդ դրամով նվազել են նաև ռոյալթիի գծով գերավճարները, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների գնահատված աճը, կազմել է 6.6 մլրդ դրամ: Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ մուտքերն աճել են 14.1 մլրդ դրամով, որից ԱԱՀ-ն` 9.8 մլրդ դրամով, ակցիզային հարկը` 3.8 մլրդ դրամով, իսկ բնավճարը 0.5 մլրդ դրամով: Աճը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների (բենզին, դիզվառելիք) ներմուծման ծավալների ավելացմամբ և ապրանքների վաճառքի գների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ: Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկային եկամուտների գծով արձանագրված աճը պայմանավորված է իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտներն ամբողջությամբ հայտարարագրելու նկատմամբ հսկողության ուժեղացմամբ: Արդյունքում բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով աճը կազմել է 628.2 մլն դրամ, հաստատագրված վճարների գծով՝ 67,7 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ 338,6 մլն դրամ:   ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am