Խորվաթ գեներալը ցնցել է Հաագայի դատավորներին՝ հենց դատարանի դահլիճում թույն խմելով(տեսանյութ)

Մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեջ մեղադրվող խորվաթ գեներալը ցնցել է Հաագայի դատավորներին՝ հենց դատարանի դահլիճում թույն խմելով: Նման բան Հագան դեռ չէր տեսել: Սլոբոդան Պրալյակը, նախկին խորվաթ գեներալը, ով բոսնիացիների դեմ ազգային մաքրազտումներ իրականացնելու համար Հաագայում ՄԱԿ-ի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտվեց, լսելով դատավճիռը, տեղում թույն խմեց եւ մեկ ժամ անց մահացավ: Դատարանը դեռ կպարզի, թե ինչպես է դատապարտյալի ձեռքը թույն հայտնվել, սակայն, մարդկության դեմ հանցանքների համար դատապարտված գեներալի քայլն ինքնին բուռն քննարկումներ առաջացրեց ինչպես Պրալյակի հայրենի Խորվաթիայում, այնպես էլ՝ հանցագրոծություններից տուժած Բոսնիայում: «Ամբողջ Խորվաթական պետությունը փորձում են հանցավոր խմբավորում հռչակել», — Խորվաթիայի խորհրդարանի անդամ Միրո Բուլջը համաձայն չէ դատավճռի հետ: — «Մենք ընդամենը պայքարել ենք սերբ ագրեսորների դեմ, ովքեր եկել էին ուղիղ Սերբիայից»: Հաագայի տրիբունալի կազմում նախկին Հարավսլավիայի գործով հատուկ ստեղծված դատարանը նախատեսում է վերջնականապես փակել անցած պատերազմի էջը: Գեներալ Պրալյակին մեղավոր են ճանաչել հիմնականում բոսնիացիներով բնակեցված Մոսթար քաղաքում իր հրամանատարության տակ գտնվող զինվորների կողմից քաղաքի բնակիչներից շատերին սպանելու, բանտարկելու իսկ կանանց նաեւ ծեծի ենթարկելու մեղադրանքով: Այսօր Սլոբոդան Պրալյակի գործողություններից տուժած բոսնիացիները ցանկանում են անցյալը պատմության մեջ թողնել եւ առաջ շարժվել, ասում է բոսնիացի Իբրահիմ Բադզակը. «Միգուցե, դատավճիռները պետք է ավելի ծանր լինեին, սակայն, սա էլ ընդունելի է: Մենք ցանկանում ենք փակել այս էջը: Դատապարտվել են պատերազմի հանցանքներ իրականացնողները, ոչ թե ամբողջ խորվաթ ժողովուրդը»: Ընդհանուր առմամբ, նախկին Հարավսլավիայի գործող դատարանը դատապարտել է 90 մարդ՝ տարբեր կողմերից էթնիկ զտումներ եւ պատերազմի հանցագործություններ իրականացնելու համար: Գեներալ Սլոբոդան Պրալյակի հետ դատապարտվել է եւս հինգ պատերազմի հանցագործ՝ 10-25 տարվա ազատազրկման: Այսպիսով, նախկին Հարավսլավիայի պատերազմի էջը փակված է, եթե ոչ պատմական, ապա գոնե՝ իրավական տեսակետից: Ամերիկայի Ձայն

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am