«Բոլոր ոլորտներում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վիճակագրական կոմիտեի՝ գնաճի մասով պաշտոնական տվյալները տարակուսելի են հանրության համար։ Քաղաքացին սեփական գրպանի պարունակությամբ է զգում գնաճի չափը։ Սննդամթերքի շարունակական գնաճը ամենօրյա ռեժիմով նվազեցնում է նրա եկամուտները։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ երբ խոսում ենք գնաճի մասին, դա վերաբերում է 400 և ավելի ապրանքների ընդհանուր միջին գնին։

«Վստահաբար, դրա մեծ մասը Հայաստանի բնակչության կեսից ավելին ձեռք չի բերում, չի օգտվում դրանցից։ Հետևաբար՝ 3,5 տոկոսի շրջակայքում ընդհանուր գնաճն այն կեղծիքն է, որը յուրաքանչյուր ոք ամեն օր տեսնում է. այդքան չէ գնաճն իրականում։ Բարձր գնաճի են ենթարկվել թե՛ ներկրվող սառեցված, թե՛ Հայաստանում բուծվող ձկնամթերքը՝ 20ից 22 տոկոսով (ընդհանուր գումարային հաշվարկով), գնաճի են ենթարկվել կարագը՝ 13, մրգերը՝ 8, բանջարեղենը՝ 10 և ավելի, կարտոֆիլը՝ 47, շոկոլադեղենը՝ 13, սուրճ-թեյը՝ 15 տոկոսով (վերջինը գումարային հաշվարկով)։ Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են՝ սկսած ապաշնորհ կառավարումից վերջացրած ապաշնորհ կառավարման արդյունքում վաճառողների կամ տնտեսվարող սուբյեկտների անորոշություններով պայմանավորված։ Երբ կառավարությունն անընդհատ հարկադրույքների բարձրացում է իրականացնում, դա միանշանակ հանգեցնելու է գնաճի, այսինքն՝ 2025 թ. հունվարից սկսած հարկադրույքների բարձրացումները չէին կարող ուղղակի ազդեցություն չունենալ։ Երբ առևտրի դեպքում 5 տոկոս դրույքաչափը դառնում է 10 տոկոս, անկախ նվազեցումների չափից, հաշվարկ ունեինք, որ տրամաբանական հավելագնի պայմաններում առևտրի դեպքում հարկային բեռը մոտավորապես 33 տոկոսով ավելանում էր։ 33 տոկոսի ավելացումը տարբեր ապրանքների վաճառքների գնաճի վրա տարբեր կերպ կարող է ազդել։ Օրինակ՝ ներկրվող բանջարեղենի կամ մրգի վրա կարող է ազդել 50-ից մինչև 80 տոկոսի շրջանակներում և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն, ինչը խանութում տեսնում ենք, դրա մի մասը պայմանավորված է հարկային դրույքաչափերի բարձրացումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Ընդգծում է՝ Հայաստանում սննդամթերքի ոլորտում պետական վերահսկողություն և ճիշտ մեսիջներ կառավարության կողմից չեն տրամադրվում։ «Օրինակ՝ սպառման շուկայի ծավալների հետ կապված. ներկրման կամ արտահանման սահմանափակումներ չեն կիրառվում, պայմանականորեն, կարտոֆիլ արտադրողը արտադրում է մի տարի որոշակի քանակի, շուկայում առաջանում է դեֆիցիտ, դեֆիցիտի պայմաններում գնաճի է ենթարկվում։ Ժողովուրդն ունի նման վարքագիծ, որ տեսնում է՝ կարտոֆիլի գինը ավելացավ, կամ հարևանը կարտոֆիլ ցանեց և լավ շահույթ ստացավ, հաջորդ տարի բոլորը սկսում են կարտոֆիլ ցանել։ Շուկան այդ պարագայում գերհագենում է, գերհագեցման պարագայում տեղի է ունենում գների նվազում։ Շատ դեպքերում ասում են, որ գների կարգավորման ֆունկցիոնալ պարտականությունն իրավական առումով դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց գիտական, ակադեմիական աշխարհում դեռևս որևէ մեկը չի հիմնավորել, որ Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա կամ զսպել այն։ Նման բան ասում են և՛ պաշտոնյաները, և՛ տարբեր մասնագետներ, բայց դրանք ընդամենը միֆեր են, որոնք տարբեր դասագրքերում կարդացել և նույնությամբ արտաբերում են։ Կրկնում եմ՝ այդպիսի բան աշխարհում չի եղել, որ որևէ մեկը հիմնավորի։ Գնաճի հիմնական պատճառը հարկաբյուջետային քաղաքականությունն է, այսինքն՝ դա կառավարության գործողությունների տիրույթում է, երբ անընդհատ հարկերը բարձրացնում են, պետական ծախսերը կատարում են սխալ, անընդհատ անորոշություններ են ստեղծում տնտեսվարողների համար, շուկայի վերահսկողություն չեն իրականացնում, չեն պլանավորում, բնական է՝ սա պետք է հանգեցնի գնաճի»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ամեն երրորդ երեխան աղքատության մեջ է ապրում։ Այս ցուցանիշը պարբերաբար հիշեցնում է իր մասին։ Մյուս կողմից՝ իրականացվող այս հարկաբյուջետային քաղաքականության «ջանքերով» աղքատությանը վերաբերող ցուցանիշներն էլ ավելի ահագնացող չե՞ն դառնալու։ 2018 թվականին իշխանության եկածներն ասում էին, թե պայքարելու են նաև աղքատության դեմ։ Ի՞նչ արվեց այս ուղղությամբ յոթ տարվա ընթացքում։ «2018 թվականից հետո աղքատության ավելացման քաղաքականություն է տարվել, բայց նվազեցման գեթ 1 գործողություն չի իրականացվել։ Սկսենք աշխատավարձերից։ Եթե տնտեսական զարգացում չկա, դրանից հետո չի առաջանում աշխատավարձերի բարձրացման ներուժ։ Եթե չի առաջանում բարձրացման ներուժ, նշանակում է՝ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։ Եթե վերլուծում ենք Հայաստանում աշխատավարձի կառուցվածքը, միջին աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է բացառապես պետական հատվածի շատ հավելավճարների տրամադրմամբ։ Նաև մի քանի ոլորտում՝ բանկային, ապահովագրական, կապի օպերատորներ, հանքարդյունաբերություն, գազ և էլեկտրաէներգիա, բարձր պաշտոնյաների, այսինքն՝ ղեկավար անձնակազմի բարձր աշխատավարձով պայմանավորված։

Որոշակի ժամանակահատվածում ՏՏ ոլորտում ղեկավար անձնակազմում՝ մենեջերների մակարդակում եղել է բարձր աշխատավարձ։ Մնացած ոլորտներում աշխատավարձի բարձրացում շատ չնչին է տեղի ունեցել, նույնիսկ շատ դեպքերում եղել է գնաճին ոչ համահունչ, այսինքն՝ նույնիսկ ինդեքսացիա չի ապահովել։ Աշխատավոր հատվածի համար աշխատավարձի բարձրացման ներուժը ոչնչացրել է կառավարությունը, միևնույն ժամանակ ամեն ինչ արել է հարկաբյուջետային քաղաքականությամբ գնաճը շատ ավելի բարձր տեմպով պահելու համար։ Հետևաբար, եկամտի բացակայության կամ չնչին աճի պայմաններում ծախսերի շարունակական ավելացումը հանգեցնում է աղքատության։ Հաջորդ հատվածը թոշակառուներն են։ Օրինակ՝ 2000 դրամ թոշակի բարձրացում է տեղի ունենում, սոցիալական նպաստի բարձրացում կա՛մ տեղի չի ունենում, կա՛մ ևս 2000 դրամով է տեղի ունենում, բայց նրանց ամսական ծախսերն ավելանում են նվազագույնը 50 տոկոսով։ Նման մի հաշվարկ ունեիք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին բրինձը, բուսական յուղը, կարագը և այլն 50 տոկոսից ավելի համընդհանուր համախառն գնաճի են ենթարկվել, բայց թոշակը և նպաստն ավելացել են ընդամենը 2000 դրամով»,-հավելում է նա։

Այնուհետև անդրադառնում է իշխանության կողմից սահմանված և աղքատությանը նպաստող առարկայական և միջնորդավորված ծախսերին։ «Բոլորի համար գույքահարկը բարձրացրեցին։ 42 տոկոսից ավելի աղքատություն ունեցող երկրում այդպիսի բեռ սահմանելն անամոթություն է։ Տրանսպորտի սակագինը բարձրացրեցին, հիմա էլ մարզերում են այդ գործընթացը սկսել։ Կարմիր գծերը՝ մի կողմ։ Աղբի վճարը թանկացրեցին, ակցիզային հարկը պարբերաբար բարձրացրեցին։ Բոլոր տեսակի այսպիսի հարկային ավելացումները հանգեցրեցին տվյալ ոլորտի ապրանքների սակագների բարձրացման։ Օրինակ՝ մրգօղու ինքնարժեքը, այդ թվում՝ ակցիզային հարկի հետ միասին, կարող էր լինել 1000 դրամ, այժմ 1 լիտրի համար ակցիզային հարկի դրույքաչափը 3800 դրամ է։ Բանկային տոկոսադրույքների շարունակական ավելացում տեղի ունեցավ, որն, իհարկե, նորից աղքատացնելու է հասարակությանը, որովհետև սպառողական վարկերը, օրինակ՝ տրամադրում են 24 տոկոսով, վարկային կազմակերպությունների կամ բանկերի տարբեր ժամանակներում տարբեր ծրագրերով փաստացի տոկոսադրույքը հասնում է մինչև 30 տոկոսի։ Մարդը 30 տոկոսն իր աշխատավարձով, եկամուտով չի կարողանում սպասարկել, դրա համար էլ նորից աղքատությունը խորանում է։ Երիտասարդ ընտանիքները ցանկանում են բնակարաններ ձեռք բերել, և եթե նրա կառավարման ժամանակահատվածի սկզբում հնարավոր էր 10,5-11 տոկոսով հիփոթեքային վարկ ստանալ, հիմա տոկոսադրույքը 14 է, այսինքն՝ նույնիսկ երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքներն են բարձրացել։ Բարձրացել են բիզնես վարկերի տոկոսադրույքները, որն էլ, ըստ էության, պետք է ապրանքների սակագնի վրա ազդեցություն թողնի։ Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն, որով նպաստել է աղքատության ավելացմանը»,-ընդգծում է տնտեսագետը։

Սարգսյանը գործողությունների մի շղթա է ձևակերպել՝ գնաճ, որը հանգեցնում է աղքատացման՝ աշխատավարձերի չբարձրացման պարագայում, սա էլ իր հերթին հանգեցնում է արտագաղթի և երկրի դատարկման։ Դեռևս 2018 թվականին այս գործողությունները կատարողներին անփորձ էին որակում, հետո սկսեցին հղում անել նրանց տգիտությանը, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո քաղաքացիների մեծամասնությունը իշխանության կողմից կատարվող բոլոր քայլերում դիտավորություն նկատեց։ Մեր զրուցակիցը փիլիսոփայական հայտնի խոսքն է մեջբերում՝ եթե ցանկանում եք երկիրը քանդել, իշխանության ղեկը վստահեք տգետներին։ «Սա, իհարկե, Հայաստանի ապամոնտաժման գործարկված ծրագիր է։ Այս մարդիկ, այո՛, դիտավորյալ կատարում են այդ հանցագործությունը, բայց շատ են նաև դեպքերը, որ առանց հասկանալու են անում։ Միշտ խուսափում եմ վիրավորանքներ հասցնելուց, չեմ կարող իջնել այդ մակարդակի, վիրավորել Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բառով, որը նրա իրական էությունը նկարագրի։ Նրա իրական էությունն այնքան կեղտոտ, ցածր ու վատն է, որ այդպիսի բառ չեմ կարող հնչեցնել։ Բայց մի բառ էի ինձ համար գտել, որը որոշակի չափով մի քիչ բնութագրում էր։ Միշտ ասում էի՝ տգետ են սրանք։ 7 տարի հետո կառավարության նիստի ժամանակ նա ասաց, որ իրենք տգետ են։ Սա այն միակ բառն է, որը լեգալ և լեգիտիմ իրավունք է տալիս բոլորիս օգտագործելու, որովհետև նա էլ է, այսպես ասած, ընդունում, որ տգետ է։ Նա գնում է որոշակի ծրագիր իրականացնելու՝ դրսից պարտադրված, թե նրան թելադրված, թողնենք այդ ձևական կողմը, թե ինչպես է տեղի ունենում, շատ բաներ նրանք տգիտությունից ելնելով են իրականացնում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am