Զախարյանին կհետեւեն եւս երկուսը. ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը

Կառավարության ձևավորման կադրային քաղաքականության դիտորդի կարգավիճակից Սերժ Սարգսյանն անցնում է այն իր <<ձեւով>> վերաձեւելու, կադրային նոր շարժ տնօրինելու բոլորովին նոր կարգավիճակի: Օրեր առաջ կառավարություն գործուղվեցին դաշնակցական երեք նախարար, որոնց թեկնածության վերաբերյալ համաձայնությունը կայացվել է բացառապես Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան բազմակի առանձնազրույցներում: Հայտնի դարձավ նաեւ, որ էներգետիկայի եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանն իր աթոռը հանձնել է Վերահսկիչ պալատի նախագահի նախկին տեղակալ Լեւոն Յոլյանին: Մեր տեղեկություններով եւս երկու փոփոխություն կլինի: Կամ այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանի կադրերը կհեռացվեն  ու կառավարություն կմտնեն Սերժ Սարգսյան <<մարդիկ>>: Յոլյանը նախագահի ամենամտերիմներից ու ամենասիրելիներից է, վերջին տարիներին մամուլը հաճախակի էր քաղաքական թռիչքներ ապահովում Լեւոն Յոլյանի համար, այդ հավանականությունը հատկապես մեծացավ ՎՊ հայտնի ու չարաբաստիկ 2012-ի զեկույցից հետո, երբ Իշխան Զաքարյանի նկատմամբ բացահայտ նախատիքներ ներկայացրեց Սերժ Սարգսյանը ու ժամերի հարց էր համարվում նրան Յոլյանով փոխարինելու խնդիրը: Յոլյանը բարձր պաշտոն չստացավ, բայց շարունակեց մնալ նախագահի բարձր հովանու ներքո: 2012-ին, ի զարմանս շատերի, անկուսակցական Յոլյանին նախագահը գործուղեց ՀՀԿ նախընտրական շտաբ՝ տեղակալի պաշտոններից մեկում : Շախմատի ֆեդերացիայի նախագահի հայտնությունը շտաբում փորձագետները գնահատեցին  Սերժ Սարգսյանի անձնական ներկայություն ու վերահսկողություն շտաբում: Նա նաեւ հանրաքվեի շտաբի պետի տեղակալներից  էր, հիմա Հովիկ Արգամիչի կառավարության անդամ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմը իսկզբանե հիշեցնում էր մինչև 2007-08 թվականների կառավարությունը, որտեղ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ էր, իսկ նախագահն էլ Ռոբերտ Քոչարյանն էր: Նույն Զախարյանը քոչարյանական <<կադրի>> հռչակ էր վայելում, ձախողված նախարար, որի վերանշանակումը վարկաբեկման իր մասնաբաժինն ունեցավ ներկայիս վարչապետին թիրախավորելու հարցում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հովիկ Աբրահամյանին լիակատար ազատություն է տրվում կադրային քաղաքականության հարցում, շատ ժամանակ չի անցել ու նախագահը, փաստացի, Հովիկ Աբրահամյանին զրկում է կադրային քաղաքականության ազատությունից եւ կառավարություն գործուղում յուրայիններին՝ ամրապնդելով սեփական իշխանության հիմքերը ու լուսանցք մղելով Աբրահամյանին: Թեպետ շատ զարմանալի է, սահմանադրական երկու ժամկետները գրեթե սպառած ու վերջնագծին մոտեցող ՀՀԿ ղեկավարի քայլերը այն համատեքստում, որ ինքն անձամբ է հայտարարել, թե այլեւս երկրի կառավարման ղեկավար պաշտոններից եւ ոչ մեկին  չի հավակնում: Այսօր Հովիկ Աբրահամյանի կառավարության որոշ անդամների փոփոխության շուրջ քննարկումները  հեռու չեն իրականություն դառնալուց: Փաստն այն է, որ վարչապետն առանձնապես յուրայիններ չունի գործող կառավարությունում՝ բացի թերեւս Արփինե Հովհաննիսյանից ու բիզնես պարտնյոր Սերգո Կարապետյանից, ու թեպետ Դավիթ Հարությունյանի ու Աբրահամյանի մտերմության մասին է խոսվում, բայց բոլորը գիտեն, որ Հարությունյանը երբեք <<սվոյ>> չի դառնում: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am