Արցախի հարցը չի կարելի նույնացնել ոչ Ղրիմի, ոչ Կատալոնիայի, որ Օսեթիայի հետ.Շարմազանով

«Իմ  քաղաքական կարիերայի ամենալուսավոր էջերից մեկը Գարեգին Նժդեհի արձանի բացմանն ունեցած իր ելույթն էր: Նժդեհի արձանի բացումը ես համարում եմ պատմական իրադարձություն, և իմ քաղաքական կարիերայի ամենալուսավոր էջերից մեկը համարում եմ, որ ինձ պատիվ է վերապահվել Նժդեհի արձանի բացմանն ասել խոսք»,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Զվեզդա» հեռուստաընկերության տեսանյութին անդրադառնալով  ասաց , որ հեռուստաալիքը ներողություն է խնդրել ու հեռացրել Հայաստանում մեծ աղմուկ հանած ռեպորտաժը: Շարմազանովը առաջարկեց իրար չհակադրել Առաջին և Երրորդ Հանրապետությունների հերոսներին, հերոսական պատմությունների տարբեր ժամանակահատվածները կամ ազգային հերոսներին ու Խորհրդային ժամանակաշրջանի պետական գործիչներին: Իսկ դիտարկման առիթն այն էր, որ Երևանի քաղաքապետարանի ավագանին մերժել է Լենինգրադյան փողոցը արցախյան հերոսամարտի մեծագույն հերոսներից մեկի անունով անվանակոչելու առաջարկը: «Ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգից, և իմ ղեկավարած պատվիրակությունը այցելել է Իսակովյան գերեզմանատուն, որտեղ 490 հազար մարդ է հուղարկավորված, որոնցից 20  հազարը հայ մարտիկներ են: Լենինգրադյան բլոկադայի ճեղքումը նաև հայ մարտիկների հաղթանակն է, պաշտպանելով Լենինգրադը`մեր պապերը պաշտպանել են Երևանը: Այդ իմաստով` հարցականի տակ դնել Հայրենական մեծ պատերազմը, Լենինգրադյան փողոցը, այդ կարծիքին չեմ, այն խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, մենք մերժում ենք ֆաշիզմը, նացիզմը, ռասիզմը` բոլոր իրենց դրսևորումներով»,-հավելեց  Էդուարդ Շարմազանովը: «Մի շարք պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են մի սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ընդունել են մի դեկլարացիա, որը ոչ միայն ՀՀ շահերից չի բխում, այլեւ չի բխում այն տրամաբանությունից, այն իրավական բազայից, որը գոյություն ունի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հայկական կողմը բոյկոտել էր նիստը։ « Արցախյան հիմնահարցը չի նույնացել կապել ոչ Ղրիմի, ոչ Կատալոնիայի, որ Օսեթիայի հետ,  արցախյան հարցն ունի իր ուրույն իրավական հիմքերը Արցախի քաղաքացիներն անկախացել են ԽՍՀՄ-ից նույն այն հիմքերով, ինչպես մյուս պետությունները, այդ թվում ԵՄ անդամ մերձբալթյան երկրները: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն, ապա մեկ անգամ չէ, որ համանախագահները, նաև ԵՄ-ն պաշտոնական տեսակետում ամրագրել է դրույթներ, որ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքի իրացումը մեկ ամբողջական փաթեթային սկուզբունքներ են որակվել, և որտեղ մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ ընունելի չէ: Այդ իմաստով ինչ որ ընդունվել է քիչ առաջ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավորությամբ , դրանք ոչ միայն հակահայական, այլև հակաիրավական բնույթ ունեն: Նման ձևակերպումները չեն օժանդակում խնդրի խաղաղ կարգավորմանը»:  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am