Կալլասը սպառնում է Ռուսաստանին
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի հիմնական բաղադրիչը կլինեն էներգետիկայի ոլորտում միջոցառումները։
«Քննարկվել է Ռուսաստանի վրա ճնշումը շարունակելու և արագ գործելու անհրաժեշտության մասին։ Քննարկվում են բազմաթիվ հարցեր, բայց, թերևս, հիմնականը կլինի էներգետիկայի ոլորտում պատժամիջոցները... առաջին հերթին՝ նավթի գների առավելագույն շեմը», - ասել է նա Բրյուսելում կայացած համագործակցության երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումից հետո։
