Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար

«Հրապարակ» օրաթերեը գրում է. «Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար։ Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամանած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում եւ այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները։ Վեցերորդ գումարման ԱԺ-ում կրկին վերաբացված հայ-իրաքյան խումբը դեռեւս մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել՝ նոյեմբերի սկզբին հյուրընկալել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի գործընկերներին, որից հետո Ալեքսանյանն ապահովել է այս խմբի «տուրը»՝ արդեն խորհրդարանից դուրս։ Ալեքսանյանի նախագահած հայ-իրաքյան խմբի անդամներն են Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը, Սասուն Միքայելյանը, Կնյազ Հասանովը, Արման Սահակյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Հայկ Բաբուխանյանը։ «Ղեկավար ասվածն ունի կազմակերպչական բնույթ, դուք ինչո՞ւ եք այդքան սեւեռվել»,- մեր հարցին նեղսրտած պատասխանեց Ռուստամ Մախմուդյանը եւ ասաց, որ ղեկավարի հարցը չի քննարկվել իրենց հետ, ինքը չի կարող մեր «անմեղ» հարցին պատասխանել, թե ինչու հենց Ալեքսանյանը պետք է ղեկավարի խումբը։ Փոխարենը նրա քուրդ գործընկեր Կնյազ Հասանովը գիտի պատճառը․ «Դե, Ալեքսանյանն Իրաքի հետ կապ ունի՝ առեւտրի գծով»։ Իսկ իր բիզնեսների գործերով պարբերաբար Իրաք այցելող Ալեքսանյանը չի՞ պատրաստվում այց կազմակերպել, խմբին Իրաք տանել։ «Հո մենք մանկապարտեզի երեխա չե՞նք, ինքն էլ՝ դաստիարակ, որ տանի՝ ման տա»,- ասաց Մախմուդյանը։ «Այդ հարցը չի քննարկվել»։ Հիշեցնենք, որ դեռեւս 2000 թվականին պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց հայ-իրաքյան բարեկամական հանձնաժողով: Եվ չնայած այն ժամանակ էլ միջազգային պատժամիջոցներ էին կիրառվում Իրաքի նկատմամբ, այդուհանդերձ, խմբի անդամներն իրենց գործունեության 4 տարվա ընթացքում 6 անգամ այցելել են Իրաք»:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am