Բաքուն ռևանշի առաջին փորձ է արել ՀՀ-ԵՄ համաձայնագրից հետո

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամեր առաջ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում: Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց` միանգամից երեք փաստաթղթերում բարենպաստ ձևակերպումներ ապահովելով ԼՂ խնդրի վերաբերյալ ու դա` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով: Բաքուն այսօր Կիևում փորձել է ռևանշի հասնել` թեև ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերը թերագնահատել չենք ուզում, սակայն` այն իր հեղինակությամբ, կշռով ամենևին համարժեք չէ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը չպետք է աչալրջություն, հետևողականություն ցուցաբերի տարածաշրջանային նման հարթակներում, որովհետև հակահայկական ցանկացած բանաձև որոշակի նստվածք ունենում է, իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների վրա: Այսօրվա բանաձևի հետ կապված դարձյալ արձանագրենք, որ բովանդակային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից` հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի և Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ունի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ, որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաև տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերով: Մյուս կողմից` այսօրվա գագաթնաժողովը հյուրընկալել էր Կիևը ու ԼՂ հարցն ակնհայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում: Սակայն գլոբալ հարթության վրա մեր միջազգային պատվիրակությունների ձայնը շատ հաճախ լսելի չի լինում, որովհետև տարբեր միջազգային ձևաչափերում Հայաստանի ներկայացուցիչներն անվերապահորեն պաշտպանել են ռուսական դիրքորոշումներ, եթե նույնիսկ դրանք հակոտնյա են եղել մեր պետական օրակարգին: ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հարթակներում ԼՂ խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա: Սա, մի կողմից, ԼՂ խնդիրը կազատի ավելորդ ռուսականացումից, մյուս կողմից` նվազագույնի կհասցնի միջազգային և տարածաշրջանային տարբեր ձևաչափերում հակահայկական բանաձևերի ընդունման հնարավորությունը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am