Սխալն ուղղելու բացառիկ հնարավորություն. ինչո՞ւ չանեն

«168 ժամ» թերթը գրում է. ««Վրաստանում շատ խոսակցություններ կային, որ ԵՄ-Վրաստան համագործակցությունն ազնիվ չի լինելու, իշխանությունները փորձելու են բարեփոխումների անվան տակ գումարներ ստանալ Եվրամիությունից, վստահ եմ` Հայաստանում խոսակցությունները ևս այս տրամաբանության մեջ են տեղավորվում: Երկուսն էլ հնարավոր է: Հնարավոր է՝ լինեն իրական բարեփոխումներ, բայց հնարավոր է և՝ չլինեն, դժվար է ասել, քանի որ, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն առաջիններից է իր տեսակի մեջ, երբ համաձայնագիր է կնքվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, մեզ հայտնի չէ, թե ինչպես են այս համաձայնագրի վավերացումը պատկերացնում ՀՀ իշխանություններն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը: Հայաստանը չի կարող չվավերացնել համաձայնագիրը ողջ ծավալով, որոշ կետեր գուցե փորձ արվի բաց թողնել, բայց դրանք միանշանակ լինելու են ՀՀ-ԵՄ բանակցությունների թեմա, քանի որ ԵՄ-ում կարծում են, որ այս համաձայնագրով հնարավորություն են տվել Հայաստանի իշխանություններին ուղղել իրենց սխալը, սա դիտարկվում է՝ որպես զիջում, կարծում եմ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ համաձայնագիրը կվավերացվի, ԵՄ-ն բացառիկ հնարավորություն է տալիս, բացառիկ ծավալի ներդրումներ է անում այն երկրներում, որոնք անկեղծ են բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը: Նա վստահ է, որ Հայաստանում ամեն ինչ չէ Ռուսաստանի վերահսկողության տակ, կան ոլորտներ, որոնցում Հայաստանի իշխանությունները կարող են իրականացնել անհրաժեշտ աշխատանքը: «Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ: Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն»,- ասել է նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am