Հե՜յ, ո՞վ կա ՀՀԿ-ում, ԱԳՆ-ում, կառավարությունում, Բաղրամյան 26-ում. ՀՀ-ի հասցեին լուտանքները չե՞ք լսում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվադաշտը, որն իհարկե ամբողջությամբ գտնվում է իշխանամերձ կապիտալի ենթակայության ներքո կամ պարզապես պետական սեփականություն է, շարունակում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրին անդրադարձերի ալիքը, որի ընթացքում Հայաստանի գլխին թերեւս առանց չափազանցության լցվում է ուղղակի լուտանք: «Զվեզդա»-ին, հետո նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ ստորագրությանը զուգահեռ «Առաջին ալիք»-ին, միացել է նաեւ ՆՏՎ հեռուստաընկերությունը, որը «Գազպրոմ»-ի սեփականությունն է: Այդ հեռուստաընկերությունը հաղորդում է նվիրել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որի ընթացքում հնչել են Հայաստանի հասցեին վիրավորական, արհամարհական, նաեւ զրպարտիչ բազմաթիվ արտահայտություններ: Հետաքրքիր է, որ «Զվեզդա»-ի հայտնի, աղմկահարույց անդրադարձից հետո Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, սկսեց հպարտությամբ թափահարել մի նամակ, որն իբր՝ «Զվեզդա»-ի տնօրինությունը ներողության տեքստով հղել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանին: Եվ այդ նամակը ՀՀԿ-ն ներկայացնում էր գրեթե ճակատամարտ շահածի հպարտությամբ: Բայց այդ կիսանամակից հետո ռուսական հեռուստադաշտում Հայաստանի գլխին շարունակում են լցվել ամբողջական լուտանքները: Ի՞նչ նամակ է ցույց տալու ՀՀԿ-ն այս անգամ, որպես իշխող քաղաքական ուժ, որին թերեւս պետք է որ հուզի Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով Հայաստանի հանդեպ այդօրինակ արտահայտությունները: Որովհետեւ, եթե դրանց հեղինակները անգամ պաշտոնյաներ չեն, այլ այսպես ասած փորձագետներ, որոնք ակնհայտորեն սնվում են ադրբեջանական կերակրատաշտից, միեւնույն է, նրանց լսարան է տրամադրվում ռուսական պետական, իշխանական կերակրատաշտից սնվող լրատվամիջոցներով: Օրինակ՝ Հայաստանի հասցեին լուտանքներ թափելու մեդիահարթակ է դառնում մի հեռուստաալիք, որը պատկանում է մի ընկերության, որին պատկանում է Հայաստանի գազային ոլորտի մենաշնորհը եւ որի հետ Հայաստանն ունի հայտնի պայմանագիրը: Խոսքը իհարկե «Գազպրոմ»-ի մասին է: Եվ ահա, Հայաստանի գազամատակարարման համակարգի 100 տոկոս սեփականատեր «Գազպրոմ»-ին պատկանող հեռուստաալիքը դառնում է փաստորեն ադրբեջանական քարոզչության վարձկանների դրսեւորման հարթակ: Նույնը նաեւ «Առաջին ալիք»-ը, որի եթերում որեւէ մեկը կարող է հայտարարել, որ Հայաստանը թշնամի է, իսկ Ղարաբաղը՝ ադրբեջանական տարածք, որի հարցը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: ՀՀԿ-ն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, վերջապես Հայաստանի արտգործնախարարությունը, որեւէ նամակ ունե՞ն այդ առիթով ցույց տալու: Կամ, Ռուսաստանում այսպես ասած հայկական զբոսաշրջային գրավչության ուղղությամբ ակտիվության կոչ անող վարչապետը ունի՞ ռուսական հեռուստամեդիայով Հայաստանը թշնամի հռչակելու առիթով ասելու որեւէ բան, թե՞ երբ Հայաստանը ֆեդերալ ալիքով կարող է հռչակվել թշնամի եւ լուտանք տեղալ Հայաստանի գլխին, դա ավելի մեծ քանակի զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:Սերժ Սարգսյանը Պուտինի բերանից չի լսել որեւէ կշտամբանք, իսկ հեռուստաալիքներից թափվող լուտանքը լսե՞լ է, թե՞ Սարգսյանի համար կարեւորը, որ Պուտինը չասի ոչինչ, իսկ մնացածը՝ ինչ ուզում են՝ ասեն:Ի վերջո Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ ոչ, որը պատրաստ է բավականին բաց տեքստով պաշտպանել իր պետական արժանապատվությունը ռուսական ֆեդերալ հեռուստադաշտում: Թե հրապարակային կարող են լինել միայն հավատարմության երդումները ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am